• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Հունիս, 2025
Կիրակի 20:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված14:35, 28 Ապրիլ 2021

1915-ից մեկ դար անց. հայ ժողովուրդը կրկին բախվում է մշակութային ցեղասպանությանը

1915-ից մեկ դար անց. հայ ժողովուրդը կրկին բախվում է մշակութային ցեղասպանությանը

Armenpress լրատվական գործակալությունը հրապարակել է «1915-ից մեկ դար անց. հայ ժողովուրդը կրկին բախվում է մշակութային ցեղասպանության» խորագրով հոդված, որտեղ ներկայացվել է Թուրքիայի և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը։

2021թ., սակայն, հայ ժողովուրդն իր 1.5 մլն զոհերի, հայրենիքի կորուստը հիշատակում է այնպիսի պայմաններում, որոնք, կարծես, նրան հետ են տարել ցեղասպանությանը հաջորդած ժամանակաշրջան, երբ Թուրքիան սկսեց իրագործել հայերի մշակութային ցեղասպանությունը:

2020թ. աշնանը Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո պատմությունը, կարծես, կրկնվում է: Պատերազմի հետևանքով Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած տարածքներում ավերում ու պղծում է հայկական մշակութային և պատմական ժառանգությունը: 

Սա հայերի մոտ հիմնավոր վախ է առաջացնում, որ 2020-ի հայրենազրկրկումից հետո Ադրբեջանը հայկական ժառանգության նկատմամբ վարելու է այն նույն ոչնչացման քաղաքականությունը, ինչը՝ 1915-ի ցեղասպանությունից հետո իրագործել ու շարունակում է իրագործել Թուրքիան:

Ցեղասպանությանը հաջորդող տարիներին հայ ժողովրդի պատմական հայրենիքում և Թուրքիայի այլ քաղաքներում  սիստեմատիկաբար իրականացվել է հայ ժողովրդի հետքը ջնջելու քաղաքականությունը:

Տարբեր կառույցների փաստահավաք աշխատանքները համադրելով՝ պարզ է դառնում, որ մինչև Ցեղասպանությունը, Օսմանյան կայսրությունում՝ մասնավորապես Արևմտյան Հայաստանում, հայ ժողովուրդն ունեցել է 4600-ից ավել եկեղեցիներ, վանքեր, դպրոցներ, գերեզմանոցներ ու հիվանդանոցներ: Մեծ մասը՝ 2000-ից ավելին, եղել են պաշտամունքային վայրեր: Այս պատմական և մշակութային նշանակություն ունեցող հուշարձանների մեծ մասը կամ ոչնչացվել է, կամ դրանց անվերականգնելի վնաս է հասցվել Թուրքիայի՝ 100 տարի շարունակվող նպատակաուղղված քաղաքականության արդյունքում:

Հայկական եկեղեցիներն ու վանքերը դիտավորյալ ոչնչացվել են, կամ որպես սեփականություն հանձնվել անհատների, բնակավայրերից հեռու գտնվող եկեղեցիները անտերության են մատնվել՝ թողնվելով ժամանակի և բնության քմահաճույքին (1, 2), մի մասն էլ որպես պատրաստի շինություն օգտագործվել են այլ նպատակներով՝ ախոռ, գրադարան, թանգարան, կինոթատրոն, սակայն  ավելի հաճախ դրանք վերածվել են մզկիթի, որոնց մեծ մասի հայկականությունը ժխտվում է (1, 2, 3, 4, 5):

Հայկական ժառանգության ավերման գործում պետությանն անգնահատելի ծառայություն են մատուցել գանձ որոնողները: «Հայերի թաքցրած ոսկիները գտնելու» մոլուցքով տարված գանձախույզները պետության թողտվությամբ տասնամյակներ շարունակ անդառնալիորեն ավերել են հայկական  եկեղեցիները, գերեզմանոցները և նույնիսկ հայերից մնացած տները (1, 2):

Վերջին տասնամյակում փոքրամասնությունների, այդ թվում նաև հայերի մշակութային-կրոնական օբյեկտների պահպանման հարցում Թուրքիան պետական մակարդակով հոգածության պատրանք է ստեղծել՝ մասնակիորեն վերականգնելով մեկ-երկու այնպիսի կրոնական նշանակության հաստատություններ, որոնց հայկականությունն անհերքելի է նույնիսկ թուրքական համակարգված ժխտողականության պայմաններում:

Նման օրինակ է Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին, որի վերականգնումն իրականում քաղաքական և քարոզչական քայլ էր, որի նպատակներից մեկն էլ 1000-ավոր եկեղեցիների ավերման փաստը քողարկելն էր:

Իսկ իրական պատկերն այն է, որ այսօր էլ շարունակվում են հայկական ժառանգության ոչնչացումը, ինչն ակնհայտ խախտում է 1923թ. ստորագրված Լոզանի պայմանագրի այն կետը, որով Թուրքիան պարտավորվում է պահպանել և վերանորոգել փոքրամասնությունների կրոնական և մշակութային ժառանգության օբյեկտները: Վերջին տասը տարիների ընթացքում Թուրքիայում ավերվել են Մուշի, Մալաթիայի հայկական թաղամասերը, վաճառքի են հանվել հայկական կանգուն, կամ կիսավեր եկեղեցիներ (1):

Ահա Թուրքիայի այս քաղաքականությունն է, որ Ցեղասպանությունից 106 տարի անց ապրիլի 24-ը հայերին ստիպում է զուգահեռներ անցկացնել մեկ դար առաջ Թուրքիայում սկսված և 21-րդ դարում Թուրքիա-Ադրբեջան դաշինքի կողմից շարունակվող հայատյաց քաղաքականության միջև։

Ադրբեջանը, Թուրքիայի օրինակով նույն սիստեմատիկ քաղաքականությունը որդեգրած, լծվել է 2020թ. պատերազմից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքները հայկականությունից մաքրելու գործին: Կիրառվում է գրեթե նույն գործիքակազմը, ինչ Թուրքիան. այն ամենը ինչ հայկական է, կամ հիմնահատակ ոչնչացվում է, կամ պատերի վրայից հայկական արձանագրությունները ջնջելով, ներկայացվում է իբրև այլ էթնիկ-կրոնական խմբերի սեփականություն:

Պատերազմին հաջորդած ընդամենը մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ նման դեպքեր են արձանագրվել, ընդ որում պետության բարձրագույն ղեկավարության անմիջական մասնակցությամբ: Այս հարցում առաջամարտիկի դերը ստանձնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա մարտին այցելել էր Լեռնային Ղարաբաղի օկուպացված Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 12-րդ դարի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի՝ հայտարարելով, թե այն աղվանական է, իսկ վրայի 12-րդ դարի հայկական արձանագրությունները  կեղծված են հայերի կողմից: Հայկական ժառանգության յուրացման քաղաքականություն է տարվում Արցախի բոլոր կարևորագույն կրոնական կառույցների հարցում:

Իսկ համեմատաբար նոր և ոչ շատ հայտնի եկեղեցիները հիմնահատակ ոչնչացվում են: Վառ օրինակ է ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ անցած Ջաբրայիլի հայկական ս․ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որի առեղծվածային անհայտացման մասին ռեպորտաժ էր պատրաստել բրիտանական BBC-ին: Անգլիացի լրագրողին դժվարությամբ էր հաջողվել տեղորոշել հայկական եկեղեցու գտնվելու վայրը, քանի որ այն ադրբեջանական ուժերը հիմնահատակ ավերել էին այնպես, կարծես որևէ եկեղեցի չէր էլ եղել։ Նույն կերպ 2005-2006թթ. առանց իսկ մի հետք թողնելու Ադրբեջանի իշխանություններն ավերել էին Ջուղայի միջնադարյան հայկական խաչքարերը։

Պատերազմից հետո անցել է ընդամենը 6 ամիս, սակայն բազմաթիվ են սոցցանցերում տարածվող տեսանյութերը, որտեղ անպատժելիությունից խրախուսված ադրբեջանցի զինվորները ոգևորությամբ քանդում, պղծում ու ոտնատակ են տալիս հայկական գերեզմանոցները, տները, եկեղեցիները, սրբապատկերները՝ իրենց արարքը մեծագույն հերոսություն ներկայացնելով:

Սակայն Ադրբեջանը կարծես պետության կողմից խրախուսվող այս քաղաքականության մեջ որոշել է գերազանցել Թուրքիային: Այն ամենն, ինչ Թուրքիան արել է հայկական հետքը վերացնելու համար 100 տարում, Ադրբեջանը ցանկանում է անել շատ ավելի կարճ ժամանակահատվածում:

Հավանաբար, սա է պատճառը, որը պատերազմի ավարտից հետո՝ մինչև այսօր, Ադրբեջանն ամեն կերպ ձգձգում է UNESCO-ի մշակութային արժեքների վիճակը գնահատող անկախ փորձագետների այցը տարածաշրջան և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային, կրոնական և պատմական հուշարձանների գույքագրումը:

Հավանաբար, այս նպատակաուղղված քաղաքականությունը հստակ նպատակ ունի՝ հնարավորինս վերացնել հայկական հետքը հայ ժողովրդի պատմական հայրենիքի այս հատվածից ևս:

Հեղինակ`   ԱՆԱՀԻՏ ՎԵԶԻՐՅԱՆ, ՌԱՖԱՅԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր`    Armenpress

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»
15:46, 03 հուն
Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»

Մայիսի վերջին մի խումբ ակտիվիստներ Ստամբուլում բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի գրասենյակի առջև։

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2025թ.-ին․ նոր միտումներ և ռազմավարական հնարավորություններ
10:07, 02 հուն
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2025թ.-ին․ նոր միտումներ և ռազմավարական հնարավորություններ

2025 թ. երկրորդ կեսը և 2026 թ. ցույց կտան, թե որքանով կկարողանա Անկարան բավարարել իր բարդ և երբեմն հակասական արտաքին քաղաքականական նպատակները:

Թուրք-հնդկական հարաբերությունները Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին
11:42, 30 մայ
Թուրք-հնդկական հարաբերությունները Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին

Թուրքիայի աջակացությունը Պակիստանին բոյկոտի մեծ ալիք է բարձրացրել և հակաթուրքական տրամադրություններ առաջացրել Հնդկաստանում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}