Ցեղասպանություն12:19, 31 Մարտ 2021
Թուրքիան 4 կետով ԱՄՆ-ին է փոխանցել Հայոց ցեղասպանության մասին իր վերապահումները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսափող համարվող թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Անկարան ապրիլի 24-ին ընդառաջ գաղտնի դիվանագիտություն է վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ անհանգստացած է Վաշինգտոնից ստացված ազդակներից:
Թուրքիայում լուրեր են շրջանառվում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է ապրիլի 24-ին կիրառի Հայոց ցեղասպանություն արտահայտությունը:
Ըստ թուրքական կայքի՝ նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ և ներկայացրել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի 4 վերապահումները:
Քալընի պնդմամբ՝ կատարվածը ցեղասպանություն կոչելու համար իրավական հիմք չկա. դրա համար անհրաժեշտ է դատարանի որոշում, որպիսիք եղել են Ռուանդայի և Սրեբրենիցայի դեպքում:
Նա երկրորդ կետով Սալիվանին հիշեցրել է, որ ցեղասպանություն տերմինը շրջանառության մեջ է դրվել 1948թ` ակնարկելով, որ այդ տերմինն ամրագրած ՄԱԿ-ի կոնվենցիան չի կարող հետադարձ ուժ ունենալ:
Թուրքիայի մյուս մտավախությունը ներկայացնելիս՝ Էրդողանի խոսնակը շեշտել է, որ Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառի կիրառումը խնդիրներ կստեղծի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում:
ԱՄՆ-ին այդ քայլից ետ պահելու համար Թուրքիան վերջին հույսի փրփուրներից է կառչում: Կայքի փոխանցմամբ, Քալընը հայտնելով, որ Կովկասում նոր կարգ է հաստատվում, հետևյալ ուղերձն է փոխանցել. «Մենք ասում ենք՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորենք: Ասում ենք. «եթե նրանք (հայերը) ճիշտ քայլ անեն, տեսեք մենք էլ անգամ դարպասները կբացենք»: Նման մի ժամանակահատվածում, եթե դուք ցեղասպանություն բառը կիրառեք, նշանակում է՝ Կովկասում ամբողջ գործընթացը սաբոտաժի եք ենթարկում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Մինչ Թուրքիայի հայերը պետք է ապրեն ժխտողական այս մթնոլորտում, աշխարհասփյուռ հայերը ստիպված են դիմանալ իրենց ընտանքի մեծերի հիշողությունների մշտական ցավին՝ հեռու իրենց նախնիներից ու հողերից։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
«Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպի հետ»,-DEM կուսակցություն։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |