Ցեղասպանություն11:54, 24 Ապրիլ 2024
Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է Ստամբուլում հրապարակվող հայկական «Ակոս» թերթի կայքում։
Բովանդակային առումով Էրդողանի ուղերձը էականորեն չի տարբերվում նախորդ տարիների ուղերձների տեքստից, քանի որ նորից հավասարության նշան է դրվում հայերի և Օսմանյան պետության մյուս քաղաքացիների կրած տառապանքների և զրկանքների միջև՝ բնականաբար անտեսելով հայերի դեմ ծրագրված էթնիկ զտման քաղաքականությունը։
Չնայած իր ուղերձի տեքստում Թուրքիայի նախագահը նշում է, որ ցավակցում է առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ոչ բարենպաստ պայմանների հետևանքով նահատակված հայերի թոռներին ու սերունդներին, սակայն ցավակցությունն առավելապես ուղղված է Թուրքիայում բնակվող հայ համայնքին։
Այսպիսով Էրդողանն առանձնացնում է իր երկրի քաղաքացի հայերին, սփյուռքից և Հայաստանի հայերից՝ նպատակ ունենալով տարանջատում մտցնել հայության տարբեր շերտերի միջև։
Հիշեցնենք, որ 1-ին անգամ Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձով էր հանդես եկել 2014 թվականի ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ փորձելով ցույց տալ, թե Թուրքիայի վերաբերմունքը և մոտեցումը փոխվել է այդ հարցում և նպատակ ունենալով մեղմել միջազգային հանրության ճնշումը։ Սակայն 2014 թվականին և հաջորդած տարիներին նույնաբովանդակ ուղերձները հստակորեն պարունակում են ցեղասպանության իրողությունը ձևախեղելու և բոլորովին այլ լույսի տակ ներկայացնելու միտումներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։
Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։
Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |