• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 09:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն15:28, 25 Ապրիլ 2024

Թուրք հայտնի պրոֆեսորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության շուրջ ծավալվող քննարկումներին

Թուրք հայտնի պրոֆեսորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության շուրջ ծավալվող քննարկումներին

Թուրք հայտնի պատմաբան, քաղաքագետ, պրոֆեսոր Բասքըն Օրանը հայկական «Ակոս» թերթում հրապարակել է հոդված, որտեղ անդրադարձել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ծավալվող քննարկումներին։

Բասքըն Օրանը նշում է, որ մի կողմից մարդիկ իրեն ողջունում են Հայոց ցեղասպանություն  վերաբերյալ անաչառ հոդվածներով ու ուսումնասիրություններով հանդես գալու համար, մյուս կողմից ստանում է քննադատական գրություններ։

Պրոֆեսորը մեջբերում է իրեն ուղարկված նամակներից մեկը, որտեղ ինչ-որ մեկը քննադատական խոսք է ուղղում իրեն, նշելով, թե հոգնել է կոտորածների մասին իր հոդվածներից, քանի որ եթե նման բան եղած լիներ, ապա անկախ դատարանները, պատմական փաստերի վրա հիմնվելով, որոշում կայացրած կլինեին։ Ապա հավելում է, որ Հայաստանը չի բացում արխիվները, Ռուսաստանը և Ֆրանսիան նույնպես, քանի որ Բասքըն Օրանի նման մարդիկ և հայերն ընդհանրապես վախենում են ճշմարտության բացահայտումից։

Թուրք պրոֆեսորն ընդգծում է, որ այդ կարգի տգիտություն հնարավոր է միայն ուղղորդված կրթության արդյունքում։ Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պրազ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության սնանկությունը, թե իբր Հայոց ցեղասպանությունը իմպերիալիստների կողմից ասպարեզ իջեցված սուտ է՝ թուրք ժողովրդին ճնշելու համար։ Թուրք պրոֆեսորը բարձրաձայնում է անհերքելի փաստեր՝ գրելով.

«Անատոլիա կոչվող տարածքում  կար 103 հայկական թերթ և ամսագիր։ Այսօր մնացել է միայն 3-ը, այն էլ միայն Ստամբուլում։ Միայն Խարբերդի (նախկին Էլազըղ) հարթավայրում կար 92 դպրոց, որտեղ սովորում էր 8660 աշակերտ։ Նույն Խարբերդում 1880թ. հիմնվել էր հայկական թատրոն, իսկ 1890թ.՝ Սուրսուրյան եղբայրների լուսանկարչական ստուդիան՝ 1909 թվականից սկսած մեկ ամսագրով և մեկ շաբաթաթերթով։ Իսկ այսօր այդ տարածնքերում ընդհանրապես հայ անուն չկա»։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Էրդողանը հույս է հայտնել, որ Ալյասկայի հանդիպումը հիմք կդնի երկարատև խաղաղության
Էրդողանը հույս է հայտնել, որ Ալյասկայի հանդիպումը հիմք կդնի երկարատև խաղաղության

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}