Հասարակական14:17, 11 Օգոստոս 2020
Թուրքիայում մահացել է ամենաազդեցիկ գործարարներից մեկի` Մաթիլդ Մանուկյանի միակ ժառանգը
Օգոստոսի 6-ին 80 տարեկան հասակում մահացել է Թուրքիայի Հանրապետության պատմության ամենահաջողակ կանանցից, «Հարկերի չեմպիոն» և «Հասարակաց տների թագուհի» տիտղոսը ստացած Մաթիլդ Մանուկյանի որդին՝ Քերոփե Չիլինգիրը։
Քերոփե Չիլինգիրի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում։ Նրա մարմինը հողին է հանձնվել Ֆերիքյոյի հայկական գերեզմանատը։
Նշենք, որ Մաթիլդ Մանուկյանը 20-րդ դարի ամենաազդեցիկ կին գործարարներից մեկն է համարվում: Նրա հսկայական կարողությանը իր մահից հետո ժառանգել էր որդին։
Ըստ մամուլում տարածված տվյալների` Մանուկյանն ունեցել է 50 գրասենյակ, 50 խանութ, 4 ամառանոց, 220 տաքսի, 37 հասարակաց տուն , 40 շենք, 2 գործարան, 1 զբոսանավ, մեկ Ռոյլս ռոյս, 4 BMW, 4 Mercedes մակնիշի մեքենաներ և հյուրանոցներ, ինչպես նաև տրիլիոնավոր լիրա արժողությամբ զարդեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարն ընդգծել է, որ այն 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 53.7 տոկոսով:
Ամերիկյան «FEDEX» ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռն անսարքության պատճառով կոշտ վայրէջք է կատարել:
ՄԱԿ-ի «Միգրացիոն կազմակերպության» տվյալներով, նրանց թիվը հասել է 3.6 մլն-ի:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Հատկանշական է, որ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողի արխիվներից Գումգափուի հետ կապված նկարներն առաջին անգամ են հանվում ցուցադրության:
Նրանց դեմ դատական գործ էր հարուցվել Թուրքիայի տարածքում անկախ կառավարություն ստեղծելու մասին հայտարարություններ անելու համար։
Ջևդեթ Յըլմազը սոցհաշվում կատարած գրառմամբ անդրադարձել է մայիսի 6-ին Իսրայելի կողմից Գազայի հատվածի ուղղությամբ իրականացված օդային հարձակմանը:
Մայիսի 7-ին երկու երկրի առաջնորդների՝ Էրդողանի և Սաբահի միջև եղած հանդիպմանը հաջորդել են մի շարք ոլորտներին առնչվող փաստաթղթերի ստորագրություններ:
«Metropoll Araştırma» կենտրոնը ուսումնասիրել է, թե Թուրքիայում 2023-ի մայիսին անցկացված համապետական ընտրությունների մասնակիցները 2024-ի ՏԻՄ ընտրություններում ում են ձայն տվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |