Ցեղասպանություն16:36, 08 Մայիս 2020
Ակոս․ «Ավելի քան 100 տարի է անցել, սակայն այդ սուրը ոչ մի կերպ վայր չի դրվել»
Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին սկանդալային արտահայտությանը։
Էրդողանը, խոսելով ահաբեկչության դեմ պայքարի մասին, նշել էր, որ Թուրքիայում կան «սրի ավելցուկ» ահաբեկիչներ, որոնց թույլ չեն տալու որևէ գործողություն իրականացնել։
«Ակոս» թերթը, ի պատասխան Էրդողանի այս հայտարարությանը, հոդված է հրապարակել։
«Ավելի քան 100 տարի է անցել, սակայն այդ սուրը ոչ մի կերպ վայր չի դրվել։ Արդեն պետք է առերեսվենք այդ մտածելակերպի հետ․․․
Թե ում կասեն, որ խմբի համար կասեն դա, մեկ է չկա այնպիսի մի եզրույթ, որը կպարունակի, կենթադրի այդքան սարսափ և բռնություն, ինչպիսին «սրի ավելցուկ» արտահայտությունն է»,- գրել է թերթը։
Թերթը հայտնում է, որ Թուրքիայում «սրի ավելցուկ» արտահայտությունը երկար տարիներ շարունակում են օգտագործել։ Դա ասելով՝ նկատի ունեն 1915թ․ Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին։
«Թուրքիայի պետական և քաղաքական ավանդույթը, որը պնդում է, թե «ցեղասպանություն չի եղել», որքան էլ որ տարօրինակ է՝ ցեղասպանությունը նկարագրող այդ եզրույթն ամեն անգամ օգտագործում են, որպեսզի սպառնան այն հայերին, որոնք նախընտրել են մնալ այս երկրում (Թուրքիա-խմբ․), վերջիններիս հիշեցնեն այդ երկրում իրենց դիրքի մասին, մյուս կողմից էլ ահաբեկեն այն մյուս խմբերին, որ ստիպված են եղել ենթարկվել նման բռնության կամ կենթարկվեն», - ասվում է հոդվածում։
Նշվում է, որ տվյալ եզրույթը վերջին տասնամյակներում ավելի շատ օգտագործվում է այն շրջանակների համար, որոնց Թուրքիան իր թշնամին է համարում։
«Ակոսը» քննադատել է էրդողանի այդ հայտարարությունը, հայտնելով, որ ինչպես իրենք, այնպես էլ տարբեր զգայուն խմբեր փորձում են նկարագրել, թե դա իր մեջ ինչպիսի բռնության և կոտորածի քաղաքականություն է պարունակում։
«Սակայն ակներև է, որ այդ զգուշացումները և քննադատությունները չեն կարևորում և անտարբերության են մատնում։ Պետության վարած քաղաքականության տեսանկյունից սուրը դեռևս մի «գործիք» է, որը դեռևս օգտագործվում է հասարակությանը սպառնալու նպատակով և անհրաժեշտության դեպքում շրջանառվում է և շրջանառվելու է»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Մինչ Թուրքիայի հայերը պետք է ապրեն ժխտողական այս մթնոլորտում, աշխարհասփյուռ հայերը ստիպված են դիմանալ իրենց ընտանքի մեծերի հիշողությունների մշտական ցավին՝ հեռու իրենց նախնիներից ու հողերից։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Սպիտակ տունն օգտագործել է այս միջոցը՝ փորձելով արգելափակել այնպիսի ապրանքների առևտուրը, ինչպիսիք են միկրոչիպերը, որոնք ռուսական արդյունաբերությանն անհրաժեշտ են զենք ստեղծելու համար:
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ գնելու վերաբրյալ հարցին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |