• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Հուլիս, 2025
Չորեքշաբթի 20:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:13, 10 Սեպտեմբեր 2019

Էրդողանի կուսակցությունն այլևս երկրի առաջատար կուսակցությունը չէ

Էրդողանի կուսակցությունն այլևս երկրի առաջատար կուսակցությունը չէ

Հայտնի են դարձել Թուրքական «Avrasya» սոցիոլոգիական հետազոտությունների ընկերության կողմից Թուրքիայի քաղաքական կուսակցությունների հանրային վարկանիշի վերաբերյալ կատարված վերջին հետազոտության արդյունքները։

Ըստ այդմ՝ երկար տարիների դադարից հետո ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) առաջին անգամ դարձել է երկրի առաջատար կուսակցությունը։ Երկրորդ տեղում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ-AKP) է, երրորդում՝  «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP)։  Իսկ ԱԶԿ-ԱՇԿ դաշինքով ստեղծված «Cumhur» միությունը վայելում է ընտրողների 43-45 տոկոսի աջակցությունը։

Արձանագրվել է նաև, որ ԱԶԿ-ն ժամանակի ընթացքում աստիճանաբար կորցնում է իր ընտրողներին, վերջիններս առավել հաճախ իշխող կուսակցության փոխարեն ընտրում են ԱՇԿ-ին կամ ընդդիմադիր կուսակցություններին։

Ըստ «Avrasya»-ի տնօրեն Քեմալ Օզքիրազի՝ իշխող կուսակցությունը ընտրողներին կորցնում է հետևյալ պատճառներով․ հանրության շրջանում տարածված այն համոզմունքը, որ կոռուպցիան և երկրում իշխող տնտեսական ճգնաժամը փոխկապված են, դատաիրավական ոլորտի խնդիրները, փախստականների հիմնախնդիրը, գործազրկությունը, Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները և դրանց անարդարության մասին ժողովրդի մեջ տարածված համոզմունքը։

Օզքիրազի խոսքով՝ հանրության միայն 40 տոկոսն է աջակցում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողություններին։ Նա նշել է նաև, որ Թուրքիայում առաջիկայում ստեղծվելիք նոր քաղաքական կուսակցությունները ևս զգալիորեն կարող են նոսրացնել ԱԶԿ-ի ընտրողների շարքերը։ Ընդ որում՝ այս հետազոտության ընթացքում բավական մեծ թիվ են կազմել չկողմնորոշված ընտրողները։ Նրանք, ըստ Օզքիրազի, հենց ԱԶԿ-ի ընտրողներն են և սպասում են նոր քաղաքական գոյացումներին։ Եթե նոր կուսակցությունները հաջող մեկնարկ ունենան, ապա իշխող կուսակցության աջակիցների թվում ավելի կտրուկ անկում կարող  է գրանցվել։

Նշենք, որ «Avrasya»  հետազոտական ընկերությունը ամենից ճիշտ էր կանխատեսել հունիսի 23-ի ստամբուլյան ընտրությունների արդյունքները։

Աղբյուր`    däken.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանը Ստամբուլում ընդունել է Ուկրաինայի պատվիրակությանը
17:17, 23 հուլ
Էրդողանը Ստամբուլում ընդունել է Ուկրաինայի պատվիրակությանը

Թուրքիայի ժամանակով 19:00-ին սպասվում են խաղաղության շուրջ ռուս-ուկրաինական բանակցություններ:

Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար
14:07, 23 հուլ
Իմամօղլուն դատվեց Էրդողանի մրցակիցը լինելու համար

Ստամբուլի նախկին քաղաքապետը նախագահական ընտրություններում ձայների 12 տոկոսի առավելությամբ կարող էր հաղթել Թուրքիայի ներկայիս ղեկավարին:

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ
10:47, 23 հուլ
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ

Կողմերը քննարկել են եվրոպական «Eurofighter» կործանիչների վաճառքին վերաբերող հարցեր:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան է առաջարկել «Զանգեզուրի միջանցքը» հանձնել ամերիկյան ընկերությանը
Թուրքիան է առաջարկել «Զանգեզուրի միջանցքը» հանձնել ամերիկյան ընկերությանը

Այս մասին հայտնում է թուրքական մերձիշխանական «Turkiye» թերթի կայքը։

Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»
Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»

Իսրայելում պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ իրենց համար անվտանգության ոլորտում սպառանալիք է դառնում Թուրքիան, և Իսրայելը պետք է պատրաստվի զսպել Թուրքիային՝ մասնավորապես Սիրիայի ուղղությամբ։

Արարատ լեռան ձնածածկույթը տարեցտարի հալչում է. 37 տարում պակասել է 41-%-ով
Արարատ լեռան ձնածածկույթը տարեցտարի հալչում է. 37 տարում պակասել է 41-%-ով

Եթե գլոբալ տաքացումը շարունակվի ներկայիս տեմպերով, ապա Արարատի ձյան շերտի մեծ մասը կանհետանա առաջիկա 50 տարվա ընթացքում։

Թուրքիա-Նախիջևան երկաթուղու համար 2.4 մլրդ եվրո
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու համար 2.4 մլրդ եվրո

Ըստ նախարարի՝ նպատակ կա ուժեղացնել Թուրքիայի լոգիստիկ հնարավորությունները:

Ամերիկյան մամուլ․ Թուրքիան այս շաբաթ կարող է հայտարարել «Eurofighter» կործանիչների գնման մասին
Ամերիկյան մամուլ․ Թուրքիան այս շաբաթ կարող է հայտարարել «Eurofighter» կործանիչների գնման մասին

Գնման գործարքի արժեքը կազմում է 5․6 միլիարդ դոլար։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}