Տարածաշրջան15:31, 23 Հուլիս 2025
Թուրքիան է առաջարկել «Զանգեզուրի միջանցքը» հանձնել ամերիկյան ընկերությանը

Թուրքական մերձիշխանական «Turkiye» թերթի կայքը հայտնում է, որ «Զանգեզուրի միջանցքը» ամերիկյան ընկերությանը հանձնելու առաջարկը եղել է Թուրքիայի կողմից։
Հղում անելով իսպանական «Periodista Digital» և «Operative Media» լրատվական կայքերին, հղում անելով գաղտնի համաձայնագրի, հայտնել է, որ Հայաստանի կառավարությունն ընդունել է այդ առաջարկը։
Գաղտնի փոխհամաձայնությամբ պայմանավորված տվյալների համաձայն՝ միջանցքի երկարությունը լինելու է 42 կմ և կոչվելու է «Թրամփի կամուրջ»։
«Հայաստանը կստանա միջանցքի միջոցով ստացված եկամուտների միայն 30 տոկոսը։ Իսկ մնացած 70 տոկոսի բաշխման մեխանիզմը չի ներկայացվել հանրությանը»։
Թուրքական աղբյուրը նաև գրում է, թե իբր գաղտնի համաձայնագրում միջանցքի գործարկումը հանձնվելու է մոտ 1000 հոգանոց մասնավոր ամերիկյան ընկերության, որը նաև ուժի կիրառման լիազորություն է ունենալու։
Նշվել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագիրը պաշտոնապես վավերացվել է երեք երկրներում էլ։
Ըստ համաձայնագրի՝ Հայաստանում՝ Իրանի սահմանին, լինելու է ամերիկյան ռազմական ներկայություն, բայց ոչ թե ԱՄՆ-ի զինված ուժերի, այլ մասնավոր ռազմական ընկերության ներկայացուցիչների տեսքով։
«Համաձայնագրի ուժի մեջ մտնելուն պես Հայաստանի ռազմավարական հարաբերությունները ԵՄ-ի և Ֆրանսիայի հետ լրջորեն տուժելու են։ Երևանի խոսքի իրավունքը զգալի չափով կանցնի ԱՄՆ-ի վերահսկողության տակ»,- եզրահանգում է անում թուրքական թերթը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |