Տնտեսական13:36, 15 Օգոստոս 2019
Թուրքիայում 3.1%-ով աճել է գործազրկությունը

Թուրքիայում 2019թ․ 2-րդ եռամսյակում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն շամանակահատվածի համեմատ աճել է 3.1 տոկոսով՝ հասնելով 12․8 տոկոսի։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակված տվյալներից։
Նշյալ ժամանակահատվածում գործազուրկների թիվը կազմել է 4 մլն 157․000, ինչը 1 մլն 21 հազարով ավելի է 2018թ․ նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշի համեմատ։ Ընդ որում ոչ գյուղատնտեսական ոլորտում գործազրկությունը աճել է 3.4 տոկոսով և կազմել է 15 տոկոս, 15-24 տարեկան երիտասարդների շրջանում՝ 23․3 տոկոս, 15-64 տարեկանների խմբում՝ 13․1 տոկոս։
Գյուղատնտեսության ոլորտում աշխատողների թիվը նվազել է 307․000-ով, իսկ ոչ գյուղատնտեսական ոլորտում՝ 562․000-ով։
Ընդհանուր առմամբ, 2019թ․ 2-րդ եռամսյակում աշխատանք ունեցողների 18․3 տոկոսն զբաղված է եղել գյուղատնտեսության ոլորտում, 19․6 տոկոսը՝ արդյունաբերության, 5.5 տոկոսը՝ շինարարության, 56.6 տոկոսը՝ սպասարկման ոլորտում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։

Ապրիլի 24-ին Վաշինգտոնում հանդիպել են Թուրքիայի ֆինանսների և ԱՄՆ-ի գանձապետարանի նախարարներ Մեհմեդ Շիմշեքն ու Սքոթ Բեսենթը:

Կողմերը քննարկում են ունեցել Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և Ռուսաստանում տնտեսական առաջնահերթությունների շուրջ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |