• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Օգոստոս, 2025
Շաբաթ 21:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական16:30, 28 Ապրիլ 2025

Թուրքիայի ռազմական ծախսերը 2024-ին կազմել են 25 մլրդ դոլար

Թուրքիայի ռազմական ծախսերը 2024-ին կազմել են 25 մլրդ դոլար

«Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը» (SIPRI) կազմել է 2024-ի գլոբալ ռազմական ծախսերի վերաբերյալ տարեկան զեկույց։ Ըստ այդմ՝ ռազմական ծախսերը համաշխարհային մակարդակով աճել են 9.4%-ով՝ հասնելով 2 տրլն 718 մլրդ դոլարի, ինչը Սառը պատերազմից հետո ամենաբարձր տարեկան աճն է։

Զեկույցում տեղ են գտել նաև Թուրքիայի վերաբերյալ տվյալներ։ Նշվում է, որ Թուրքիայի ռազմական ծախսերը 2015-2024 ժամանակահատվածում աճել են 110%-ով։ Մասնավորապես 2024-ին Թուրքիայի ռազմական ծախսերը 2023-ի համեմատ աճել են 12%-ով՝ հասնելով 25 մլրդ դոլարի։ Կատարված ծախսերը կազմել են այդ երկրի համախառն ներքին արդյունքի 1.9%-ը: Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։

ՆԱՏՕ-ի պահանջով դաշինքի անդամ երկրները պետք է  իրենց համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2%-ը հատկացնեն ռազմական ծախսերին։  Ըստ SIPRI-ի զեկույցի՝ Թուրքիան չի հասել այդ շեմին, բայց ըստ ՆԱՏՕ-ի սեփական տվյալների՝ Թուրքիան ռազմական ծախսելով հասել է ՀՆԱ-ի 2.09% ցուցանիշին։

Զեկույցը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան և Հնդկաստանը կազմում են համաշխարհային ռազմական ծախսերի 60%-ը։ Ուկրաինան, որն իր ՀՆԱ-ի 34%-ը ծախսել է պաշտպանության համար, դարձել է ամենաշատ ռազմական ծախսեր իրականացնող երկիրը՝  64.7 միլիարդ դոլարով։ Իսրայելը նույնպես ավելացրել է իր ռազմական ծախսերը՝ 46.5 միլիարդ դոլար ծախսելով և գրանցելով 65% աճ։

Ռազմական ծախսերի գլոբալ աճն արտացոլում է աշխարհում աճող աշխարհաքաղաքական լարվածությունը։ Համաշխարհային ծախսերի տասնամյա աճի միտումը մասամբ կապված է Եվրոպայում ծախսերի աճի հետ՝ հատկապես շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի հետ։  Դեր է խաղում նաև Մերձավոր Արևելքում՝ Գազայի պատերազմի ու տարածաշրջանային հակամարտությունների գործոնը։

Բազմաթիվ երկրներ պարտավորվել են ավելացնել իրենց ռազմական ծախսերը, ինչը նշանակում, որ առաջիկա տարիներին էլ ավելի կաճեն համաշխարհային ռզմական ծախսերը։

Նշենք, որ Շվեդիայում գտնվող SIPRI անկախ վերլուծական կենտրոնը հիմնվել է 1966 թվականին։ Մասնագիտացած է միջազգային անվտանգության, զինված կոնֆլիկտների, զենքերի վերահսկման և ռազմական ծախսերի ուսումնասիրության ոլորտներում։

Հեղինակ`   Տաթև Գրիգորյան
Աղբյուր`    donanimhaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Սիրիան ռազմական համաձայնագիր են կնքել
15:30, 14 օգոս
Թուրքիան և Սիրիան ռազմական համաձայնագիր են կնքել

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի և Սիրիայի միջև խորանում է ռազմական համագործակցությունը
14:02, 14 օգոս
Թուրքիայի և Սիրիայի միջև խորանում է ռազմական համագործակցությունը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնիան Թուրքիայից կգնի ԱԹՍ-ներ՝ ընդդեմ Չինաստանի
13:33, 14 օգոս
Ճապոնիան Թուրքիայից կգնի ԱԹՍ-ներ՝ ընդդեմ Չինաստանի

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է
Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

Ռումինիան Թուրքիային և Բուլղարիային Սև ծովում համագործակցության կոչ է անում
Ռումինիան Թուրքիային և Բուլղարիային Սև ծովում համագործակցության կոչ է անում

Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն կոչ է արել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև ստեղծված ականազերծման գործադիր խմբի լիազորությունները ընդլայնել:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Բողոքի ակցիա Անկարայում Իսրայելի դեսպանատան շենքի առջև
Բողոքի ակցիա Անկարայում Իսրայելի դեսպանատան շենքի առջև

Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}