• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Հունիս, 2025
Կիրակի 10:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց14:07, 27 Մայիս 2019

Երևանում լույս է տեսել Ռուբեն Սաֆրաստյանի նոր մենագրությունը

Երևանում լույս է տեսել Ռուբեն Սաֆրաստյանի նոր մենագրությունը

Երևանում լույս է տեսել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի «Մուսթաֆա Քեմալ. պայքար Հայաստանի Հանրապետության դեմ (1919-1921 թթ.)» մենագրությունը:

Գրքի բովանդակության և նպատակների, ինչպես նաև մենագրությանն առնչվող այլ հարցերի մասին Ermenihaber.am լրատվական գործակալությունը զրուցել է հեղինակի հետ։ 


- Պրն Սաֆրաստյան, ո՞րն է այս մենագրության նպատակը և ի՞նչ աղբյուրներից եք օգտվել։ 

- Այս գրքի նպատակն է թուրքական սկզբնաղբյուրների հիման վրա փորձել հասկանալ, թե Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն ինչպիսի գործունեություն է ծավալել Հայաստանի առաջին Հանրապետության դեմ:  Այդ նպատակով դիմել եմ թուրքական սզբնաղբյուրներին և կարծում եմ, որ ինձ հաջողվել է օգտվել հիշյալ թեմայի շուրջ Թուրքիայում հրատարակված գրեթե բոլոր աշխատանքներից, այդ թվում և Քեմալի  ստորագրությամբ մի շարք փաստաթղթերից։ Կարևորում եմ հատկապես այդ ժամանակների Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի հրատարակությունները, որոնք  բավականին սակավ տպաքանակով են եղել։ Այսինքն մենագրության նպատակներից էր նաև Քեմալի հարցազրույցների, ստորագրած փաստաթղթերի միջոցով հասկանալ Հայաստանի դեմ ուղղված նրա գործունեության շարժառիթները։ 

Վերջին հաշվով այս աշխատության նպատակն է հասկանալ թուրքական պետականության մոտեցումը հայկական պետականության հանդեպ։ Այս առումով շատ կարևոր էր մի փաստաթուղթ, որը 1920թ. նոյեմբերի սկզբներին ուղարկվել էր թուրք հայտնի հրամանատար Քյազիմ Քարաբեքիրին։ Այդ փաստաթղթի տակ դրված է արտգործնախարարի պաշտոնակատար Մուհթար բեյի ստորագրությունը, սակայն պարզ էր, որ այն ուղարկել էր Մուստաֆա Քեմալը։ Այդ փաստաթղթում Քարաբեքիրի առջև խնդիր է դրվել ոչնչացնել, կամ «մեջտեղից հանել Հայաստանը»։ Սա խոսում է առհասարակ Հայաստանի նկատմամբ թուրքերի մոտեցման մասին։ 

- Աշխատության մեջ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գործունեության հատկապես ո՞ր շրջանն եք առանձնացրել։ 

- Աշխատության առաջին մասում խոսել եմ Մուստաֆա Քեմալի գործունեության այն շրջանի մասին, երբ նա սուլթանի հրամանով՝ «Յըլդըրըմ» բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը թողեց և ոտք դրեց մայրաքաղաք Կ. Պոլիս։ Ես փորձեցի հասկանալ Պոլսում նրա գործունեության նպատակները և շարժառիթները։ Այդ ժամանակ նա արդեն պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ էր, երբ եկավ մի երկրի մայրաքաղաք, որը գտնվում էր Անտանտի երկրների օկուպացիայի տակ, քանի որ, ինչպես հայտնի է, Օսմանյան կայսրությունը պարտություն  էր կրել պատերազմում։ 

Երկրորդ գլխում խոսում եմ առհասարակ Հայաստանի, Հայկական հարցի և հայ ժողովրդի թեմայով Մուստաֆա Քեմալի ունեցած մոտեցումների մասին։ Անդրադառնում եմ նրա գնահատականներին, Օսմանյան կայսրությունում հայերի ունեցած դերին և այդ ամենը՝ առկած փաստաթղթերի ու հարցազրույցների հիման վրա։

Հաջորդ հատվածը վերաբերում է Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմի նախապատրաստմանը (խոսքը 1920թ. հայ-թուրքական պատերազմի մասին է)։ Այդտեղ ես օգտոգործել եմ Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի հրատարակությունները։ Մի շարք փաստաթղթերի ուսումնասիրություններն ինձ հնարավորություն տվեցին ցույց տալ, որ Քեմալը սկսել է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի դեմ 1920-ի սկզբին, երբ Սևրի պայմանագիրը դեռ ստորագրված չէր:

Հատուկ ուշադրություն եմ դարձրել այն հանգամանքին, որ հայ-թուրքական պատերազմը սկսվեց այն բանից հետո, երբ դաշինք կնքվեց քեմալականների ու բոլշևիկների միջև, որից հետո թուրքերը մեծ քանակության զենք ստացան։ Կարևոր է նաև այն, որ  նախքան պատերազմը, Քեմալը կարողացավ խուսանավումների միջոցով ստանալ արևմուտքի և բոլշևիկների համաձայնությունը, ինչը խոսում է Քեմալի դիվանագիտական հատկությունների մասին։ 

- Մենագրությունը գրելիս, փաստաթղթերն ուսումնասիրելիս Դուք նմանություն նկատե՞լ եք  հայերի նկատմամբ երիտթուրքերի իրականացրած քայլերի և Քեմալի  գործելաոճի միջև։

- Կարևորել եմ այն հանգամանքը, որ Քեմալը երիտթուրքերի ակտիվ անդամներից էր, չնայած այն փաստին, որ նրան չէին վստահում: Չէր վստահում հատկապես Էնվեր Փաշան։ Այդ առումով մինչև պատերազմական գործողությունների սկսվելը, Քեմալն իրականացնում է այնպիսի քայլեր, որոնք շատ նման են երիտթուրքերի ձեռագրին։ Մասնավորապես 1920թ. հայ-թուրքական պատերազմից առաջ թուրքական կառավարությունը որոշում է տեղահանության ենթարկել հույն և հայ բնակչության 20-40 տարեկան տղամարդկանց։ 

 


Հեղինակ`   Էդուարդ Մելքոնյան
Աղբյուր`    Ermeni haber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան
11:08, 30 ապր
Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»
15:05, 22 ապր
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական ուրացման
13:05, 22 ապր
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական ուրացման

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Չելիք․ «Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, հերթական վայրագ և բարբարոսական գործողությունն է իրականացրել»
Չելիք․ «Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, հերթական վայրագ և բարբարոսական գործողությունն է իրականացրել»

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։

Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա
Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա

Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։

Թուրքիայի ՊՆ․«PKK-ի ինքնալուծարման որոշումից հետո հանձնվողների թիվը աճել է»
Թուրքիայի ՊՆ․«PKK-ի ինքնալուծարման որոշումից հետո հանձնվողների թիվը աճել է»

Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։

Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին
Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։

Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ
Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ

Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}