• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 19:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն06:48, 29 Ապրիլ 2019

Հայաստանի ԱԳՆ-ն Էրդողանի հայտարարությունը որակել է «առավել վիրավորական ու ցավալի»

Հայաստանի ԱԳՆ-ն Էրդողանի հայտարարությունը որակել է «առավել վիրավորական ու ցավալի»

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ վերջինիս արած հայտարարությունը որակելով «վիրավորական և ցավալի»։

Նշենք, որ ապրիլի 24-ին Էրդողանը հայտարարել էր, թե հայերի տեղահանությունն ամենաողջամիտ որոշումն է եղել այդ ժամանակաշրջանի համար։

«Թուրքիան շարունակում է կառչած մնալ ժխտողականության խորշելի քաղաքականությանը՝ ցուցաբերելով Ցեղասպանության զոհերի արժանապատվության ու հիշատակի հանդեպ վիրավորանք և անցյալի հետ առերեսվելու անկարողություն, ինչը  կրկին արտացոլվեց Թուրքիայի նախագահի՝ այս տարվա ապրիլի 24-ի ուղերձում: Ցեղասպանության զոհերի անվանարկումը՝ որպես «հայկական հրոսակախմբերի և նրանց կողմնակիցների» առավել վիրավորական է և ցավալի: Օսմանյան կայսրության կողմից «վերաբնակեցման» քողի տակ ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության արդարացումը և ապա  դրա՝ որպես «առավել ողջամիտ գործողություն» որակումն առանձնապես ցնցող է, սակայն միևնույն ժամանակ այն վկայում է Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդին՝ որպես ազգային, էթնիկ և կրոնական խմբին ամբողջովին կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրության մասին՝ համաձայն Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին Կոնվենցիայի սահմանման:

Ավելին, Թուրքիան հետևողականորեն փորձում է նաև կրոնական երանգ  հաղորդել իր ժխտողականությանը, ինչն առավել քան զազրելի է: Աշխարհում ոչ մի կրոն չի կարող արդարացնել ցեղասպանություն իրականացրած հանցագործներին և նրանց աջակիցներին: Հայոց ցեղասպանության պատմությունը, որում բազում են իսլամական համայնքների ներկայացուցիչների՝ ներառյալ կրոնական առաջնորդների կողմից զոհերի փրկության դեպքերը, ինչպես նաև Հայո ցեղասպանության միջազգային լայն ճանաչումը և դատապարտումը դրա օրինակն է:

Ինչպես 1915 թ., այնպես էլ ավելի քան մեկ դար անց, Թուրքիայի ղեկավարությունը  շարունակում է բացահայտորեն մարտահրավեր նետել միջազգային հանրային կարծիքին և պատմական իրականությանը: Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտողականության և արդարացման քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան առավել ծանր հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարի,  հաշվետվողականության, հաշտեցման և ցեղասպանության կանխարգելման ջանքերի դեմ ուղղված գործողություն: Այն խոչընդոտում է միջազգային հանրության կարևոր ջանքերը` կանխելու այնպիսի իրավիճակներ, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության հանցագործությանը:

Այս գործողություններն ու քաղաքականությունն ատելություն և առավել ծանր  հանցագործություններ խթանող ակնհայտ քայլեր են, դրանք ի ցույց են դնում ժողովուրդներին ցեղասպանությունից պաշտպանելու Թուրքիայի կառավարության անկարողությունը և պատասխանատվության ձախողումը, և սպառնալիք են հանդիսանում միջազգային և տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը:

Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Հայոց ցեղասպանության զոհերի և այն վերապրածների հիշատակին և արժանապատվությանն ուղղված վիրավորանքը և առավել վճռական քայլեր ձեռնարկել՝ ժողովուրդներին ցեղասպանությունից պաշտպանելու պետությունների պատասխանատվության ամրապնդման, անպատժելիության դեմ պայքարի և նմանօրինակ հանցագործությունների, այդ թվում՝ դրանց հրահրման կանխարգելման ուղղությամբ: Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչումը և արժանապատվության հարգումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ամենակարևոր գործիքներն են»:

Աղբյուր`    Mfa.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին
Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։

Էրդողան․ «Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է»
Էրդողան․ «Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է»

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:

Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»
Հնդկական մամուլ. «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են»

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»
Հունական մամուլ. «Թուրքիան փոխում է Արևելյան Միջերկրականի հավասարակշռությունը»

Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:

Ըստ իսրայելական մամուլի՝ Էրդողանը  ձգտում է վերականգնել թուրքական կայսրությունը
Ըստ իսրայելական մամուլի՝ Էրդողանը ձգտում է վերականգնել թուրքական կայսրությունը

Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}