• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Հունիս, 2025
Երկուշաբթի 03:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն12:17, 26 Ապրիլ 2019

Թուրքիայի արձագանքը՝ Հայաստանի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարությանը

Թուրքիայի արձագանքը՝ Հայաստանի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը արձագանքել է Հայաստանի ԱԳՆ խոսնակի այն հայտարարությանը, որով հայկական կողմը անդրադարձել էր Անկարայի կողմից բազմիցս շահարկվող արխիվների բացման  կոչերին:

Աքսոյը մասնավորապես նշել է. «Հայաստանի խոսնակի ոճը և օգտագործած եզրույթները ցույց են տալիս, որ այդ երկիրը դեռևս չունի պետական ավանդույթներ»։

Հղում անելով «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով եվրադատարանի որոշմանը՝ նշել է, որ ըստ այդ որոշման՝ հայկական թեզերը թուրքերին պարտադրելն անհամատեղելի է խոսքի ազատության իրավունքի հետ:

Թուրքիայի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, թե հայկական կողմի այն պնդումը, որ արխիվները բաց են, իրականությանը չի համապատասխանում: Շեշտել է, թե իբր բաց է Հայաստանի արխիվների այն հատվածը միայն, որն «ապացուցում է հայկական պնդումները»:

Աքսոյը նաև անդրադարձել է Ֆրանսիայի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգայի օր հռչակելու որոշմանը՝ նշելով, որ Ֆրանսիան չի գիտակցում իր քայլի վտանգավորության աստիճանը: Միևնույն ժամանակ Աքսոյը մեդադրել է Ֆրանսիայինն մեկ դար առաջ հայերին զինելու համար և թուքերի սպանության պատասխանատվությունը բարդել նաև Ֆրանսիայի վրա: Դատապարտելով Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպի՝ Թուրքիային ուղղված քննադատական խոսքերը, Աքսոյը նշել է, որ նման պահվածքը անպատասխան չի մնալու:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ մեկնաբանել էր Թուրքիայի կառավարության այն հայտարարությունը, թե իբր Հայաստանը վախենում է բացել 1915թ․ իր արխիվները:

«Մենք այս ողջ ժամանակահատվածում ականատես ենք եղել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման տարբեր ձևերի։ Հաճախ գործի են դրվում ուղղակի կեղծիքներ, ինչպես, օրինակ, մեր արխիվների փակ լինելու դրույթը, երբ ցեղասպանությամբ զբաղվող բոլոր մասնագետները գիտեն, որ Հայաստանի արխիվները բաց են։ Ժխտողական մտքի այս վայրիվերումները վկայում են ճշմարտության դեմ դրանց անզորության մասին, իսկ Հայոց ցեղասպանության ճշմարտությունը ճանաչված իրողություն է միջազգային համայնքում։

Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է: Այն խրախուսում է մարդկության և քաղաքակրթության դեմ նոր հանցագործություններ, ինչի դեմ պայքարը միջազգային համայնքի առաջնային պարտավորությունն է»,- ասել էր ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Աղբյուր`    Timeturk

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}