Տարածաշրջան06:45, 04 Ապրիլ 2019
ԱՄՆ-ի փոխնախագահը Թուրքիային ծանր ընտրության առջև է կանգնեցրել
Թուրքիան ստիպված կլինի ընտրություն կատարել Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր գնելու և ՆԱՏՕ-ի կազմում մնալու միջև։ Այդ մասին ակնարկել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Twitter-ի էջում կատարած գրառմամբ, որում մասնավորապես նշված է.
«Թուրքիան ստիպված է ընտրություն կատարել. ցանկանո՞ւմ է արդյոք շարունակել մնալ ամենահաջող ռազմական դաշինքի գործընկերը, թե՞ ցանկանում է վտանգի տակ դնել այդ գործընկերությունը և անխոհեմ որոշումներ կայացնել»։
Ի պատասխան դրան՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը գրել է.
«ԱՄՆ-ն պետք է որոշում կայացնի. արդյո՞ք ցանկանում է մնալ որպես Թուրքիայի գործընկեր, թե՞ ցանկանում է վտանգի տակ դնել այդ գործընկերությունը և միավորել ուժերն ահաբեկիչների հետ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ երկրի թշնամիններն են»։
Ավելի վաղ ԱՄՆ-ն Թուրքիային խիստ կերպով զգուշացրել էր, թե ինչ ծանր հետևանքներ կլինեն, եթե Անկարան գնի այդ ռուսական հրթիռները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Հատկանշական է, որ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողի արխիվներից Գումգափուի հետ կապված նկարներն առաջին անգամ են հանվում ցուցադրության:
Նրանց դեմ դատական գործ էր հարուցվել Թուրքիայի տարածքում անկախ կառավարություն ստեղծելու մասին հայտարարություններ անելու համար։
Ջևդեթ Յըլմազը սոցհաշվում կատարած գրառմամբ անդրադարձել է մայիսի 6-ին Իսրայելի կողմից Գազայի հատվածի ուղղությամբ իրականացված օդային հարձակմանը:
Մայիսի 7-ին երկու երկրի առաջնորդների՝ Էրդողանի և Սաբահի միջև եղած հանդիպմանը հաջորդել են մի շարք ոլորտներին առնչվող փաստաթղթերի ստորագրություններ:
«Metropoll Araştırma» կենտրոնը ուսումնասիրել է, թե Թուրքիայում 2023-ի մայիսին անցկացված համապետական ընտրությունների մասնակիցները 2024-ի ՏԻՄ ընտրություններում ում են ձայն տվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |