• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
04 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 00:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց14:24, 14 Մարտ 2019

Ադրբեջանում լուրջ անհանգստացած են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից. Ադրբեջանագետ

Ադրբեջանում լուրջ անհանգստացած են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից. Ադրբեջանագետ

Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու հարցում ներդրում ունենալու և Ադրբաեջանի ժողովրդի հետ երկխոսելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունները մեկնաբանել է ադրբեջանագետ Սաթենիկ Պետրոսյանը։

Փորձագետի կարծիքով ինչպես ներկա շրջափուլում Ադրբեջանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, այնպես էլ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում ակնկալվող զարգացումների համատեքստում ՀՀ վարչապետի հայտարարությունը բավական կարևոր է, արդիական է և միանշանակորեն իր ազդեցությունն է ունենալու հարևան երկրի հասարակության տարբեր շերտերի վրա։ Վստահաբար, կարելի է արձանագրել, որ վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններն ու ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների ամրապնդմանը միտված քայլերը լայն արձագանք են գտել նաև Ադրբեջանում:  Որոշ հասարակական-քաղաքական շրջանակներում դրանք հաճախ «նախանձ» են առաջացրել, որոշ դեպքերում էլ նույնիսկ որոշակի  ազդեցություն են թողել երկրում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների վրա։

«Վերոնշյալն այնքան ակնհայտ է, որ անգամ Ադրբեջանում մամուլի տոտալ վերահսկման պայմաններում լիովին հնարավոր չի լինում մեղմել նման միտումները»,- նշեց Պետրոսյանը, ապա հավելեց, որ այս իրավիճակում հասարակության մոտեցումների ուսումնասիրության առավել արդյունավետ հարթակ են սոցիալական ցանցերը, երբեմն անհատական-մասնագիտական քննարկումները. այս ուղղությունն արդեն մի քանի տարի է մեր մասնագիտական թիմի առանցքային խնդիրներից է: Հետևաբար, ուսումնասիրելով սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում, բազմաթիվ խմբերում տեղ գտած հրապարակումները, գրառումները, ակնհայտ կերպով երևում է հասարակության ստվար շերտերի տպավորությունները, անգամ բավական զուսպ մոտեցումները ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումների, հատկապես ՀՀ վարչապետի հայտարարությունների առնչությամբ: Ուստի միանշանակորեն կարելի է պնդել, որ Հայաստանի վարչապետի՝ Ադրբեջանի ժողովրդի հետ հեռակա երկխոսության պատրաստակամությունը, դրա իրացումը լուրջ արձագանք և ազդեցություն կարող է ունենալ հարևան երկրում կանխատեսվող տարաբնույթ զարգացումների համատեքստում:

Միևնույն ժամանակ Հայաստանից հնչող հայտարարությունները մեծ անհանգստություն են առաջացրել իշխանական մամուլում և փորձագիտական շրջանակներում։ Մամուլում շրջանառվող հրապարակումների մի զգալի մասը նվիրված է ՀՀ վարչապետի հայտարարությունների մեկնաբանմանն ու ադրբեջանական քարոզչական հիմնական թեզերով դրանց ազդեցությունը նվազեցնելու միտումներին: Իսկ ընդդիմադիր շրջանակները ՀՀ կողմից արվող քայլերը դիտարկում են «իբրև ապտակ Ադրբեջանի՝ կոռուպցիոն սկանդալներով և մարդու իրավունքների խախտումներով հայտնի իշխանությանը»։

Պետրոսյանի կարծիքով՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Ն․ Փաշինյանի հնչեցրած մոտեցումը, թե Հայաստանն իրավասու չէ խոսել Արցախի իշխանությունների և ժողովրդի անունից, հատկապես լայն ազդեցություն է ունեցել Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների՝ մասնավորապես թալիշների, լեզգիների, թաթերի շրջանում, որոնք նույնպես ունեն կամարտահայտման խնդիր Ադրբեջանի կազմում: Այս մոտեցումը տեղաբնիկ ժողովուրդների ակտիվ հասարակական շրջանակների կողմից գնահատվում է որպես ժողովրդավարության բացարձակ դրսևորում, որից առանց չափազանցության սարսափում է Բաքվի բռնապետական վարչակարգը: «Ի դեպ, հարկ եմ համարում ընդգծել նաև, որ հատկապես վերջին շրջանում վերոնշյալ շրջանակների կողմից առավել հաճախ է հնչում այն տեսակետը, որ ալիևյան վարչակարգի կողմից ԼՂ հանդեպ հավակնությունների ցուցադրական դրսևորումը, ռազմատենչ հռետորաբանությունը նախ և առաջ պայմանավորված է երկրի միասնականությունը պահպանելու վախով, այսինքն՝ բացահայտ ուղերձ է՝ միտված տեղաբնիկ ժողովուրդների ազատատենչ ձգտումների զսպմանը, և անգամ իշխանության նեղ շրջանակներում վաղուց հաշտվել են Արցախի վերջնական կորստի հետ»,-նշեց ադրբեջանագետը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»
12:57, 22 հուլ
Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»

Իսրայելում պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ իրենց համար անվտանգության ոլորտում սպառանալիք է դառնում Թուրքիան, և Իսրայելը պետք է պատրաստվի զսպել Թուրքիային՝ մասնավորապես Սիրիայի ուղղությամբ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»
Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Թուրքիայում կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով ռուս զբոսաշրջիկներ են ձերբակալվել
Թուրքիայում կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով ռուս զբոսաշրջիկներ են ձերբակալվել

Ռուս զբոսաշրջիկներին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում:

Թուրքիան և Ադրբեջանը համագործակցության մասին նոր արձանագրություն են ստորագրել
Թուրքիան և Ադրբեջանը համագործակցության մասին նոր արձանագրություն են ստորագրել

Այն ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։

Ըստ Էրդողանի՝ Ադրբեջանն ու Հայաստանը հասել են խաղաղության ճանապարհի վերջին կետին
Ըստ Էրդողանի՝ Ադրբեջանն ու Հայաստանը հասել են խաղաղության ճանապարհի վերջին կետին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}