• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Հունիս, 2025
Կիրակի 08:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված09:29, 31 Մայիս 2018

Հայկո Բաղդատ․ «Որպես հայ՝ կրկին ներողություն խնդրեցի իմ դահիճներից»

Հայկո Բաղդատ․ «Որպես հայ՝ կրկին ներողություն խնդրեցի իմ դահիճներից»

Պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատը, ով 2016թ․-ից բնակվում է Գերմանիայում, անդրադարձել է Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններին։

«Մուհարրեմ Ինջեին աջակցելը դավաճանություն է Թուրքիային» հոդվածում Բաղդատը գրում է․ «Մենք՝ HDP-ականներս
(Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն), ոչ մի փուլում Մուհարրեմ Ինջեի, Մերալ Աքշեների, Թեմել Քարամոլլաօղլուի կամ Դողու Փերինչեքի օգտին չենք քվեարկելու։ Ոչ մի առաջնորդ, ով բանտարկյալ չէ, թող ձեզ ոչինչ չխոստանա, որովհետև քանի դեռ մեր համանախագահ Սելահաթթին ԴԵմիրթաշը բանտարկյալ է, ուրիշ որևէ թեկնածուի օգտին չենք քվեարկելու»։

Բաղդատի այս գրառումը բացասական բուռն արձագանք է ստացել սոցիալական ցանցերում։ Այդ արձագանքներից հետո պոլսահայ լրագրողը թեմայի վերաբերյալ երկրորդ հոդվածն է հրապարակել։

«Պատասխան արձագանքներին» հոդվածի առաջին բաժնում Բաղդատն իր աջակցությունն է հայտնել Մուհարրեմ Ինջեին՝ հույս հայտնելով, որ նա կկարողանա հաղթել ամենուր բռնություն տարածող և ահաբեկչությունների վրա աչք փակող Էրդողանին ու նաև կնպաստի Սելահաթթին  Դեմիրթաշի ազատ արձակմանը։

Սակայն հոդվածի երկրորդ մասում հեղինակը գրում է․ «Այսօր ինքս ինձ դավաճանեցի։ Որպես հայ՝ կրկին ներողություն խնդրեցի իմ դահիճներից՝ տեղի տալով Թուրքիայի Հանրապետության հիմնարար արժեքների առաջ։ Այսօր մեկ անգամ ևս հանձնվեցի Թուրքիայի Հանրապետությանը։ Սակայն այդ հոդվածը գրի եմ առել ոչ թե նրա համար, որ վախենում եմ Թուրքիայի Հանրապետությունից, այլ որովհետև ընկերներս վշտացել էին, իսկ ես չեմ ցանկանում, որ նրանք ավելի շատ վշտանան»։

Բաղդատը նշել է, որ հետ է վերցնում իր բոլոր այն խոսքերը, որոնք ընթերցողների և իր ընկերների շրջանում դժգոհություն են առաջացրել։ Սակայն հիշեցրել է, որ իր համոզմունքներից հետ չի կանգնում և կարծում է, որ իրեն պարզապես սխալ են հասկացել։

Պոլսահայ լրագրողը նաև հայտարարել է, որ այսուհետև գոնե ժամանակավորապես այլևս չի գրի HDP-ի և Սելահաթթին Դեմիրթաշի մասին, քանի որ այս առումով վերահաս վտանգների մասին նրա մտահոգություններն ու կանխատեսումները, պարզվում է, տհաճ են ընթերցողներին։

Աղբյուր`    T24

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»
15:46, 03 հուն
Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»

Մայիսի վերջին մի խումբ ակտիվիստներ Ստամբուլում բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի գրասենյակի առջև։

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2025թ.-ին․ նոր միտումներ և ռազմավարական հնարավորություններ
10:07, 02 հուն
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2025թ.-ին․ նոր միտումներ և ռազմավարական հնարավորություններ

2025 թ. երկրորդ կեսը և 2026 թ. ցույց կտան, թե որքանով կկարողանա Անկարան բավարարել իր բարդ և երբեմն հակասական արտաքին քաղաքականական նպատակները:

Թուրք-հնդկական հարաբերությունները Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին
11:42, 30 մայ
Թուրք-հնդկական հարաբերությունները Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին

Թուրքիայի աջակացությունը Պակիստանին բոյկոտի մեծ ալիք է բարձրացրել և հակաթուրքական տրամադրություններ առաջացրել Հնդկաստանում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Չելիք․ «Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, հերթական վայրագ և բարբարոսական գործողությունն է իրականացրել»
Չելիք․ «Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, հերթական վայրագ և բարբարոսական գործողությունն է իրականացրել»

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։

Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա
Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա

Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։

Թուրքիայի ՊՆ․«PKK-ի ինքնալուծարման որոշումից հետո հանձնվողների թիվը աճել է»
Թուրքիայի ՊՆ․«PKK-ի ինքնալուծարման որոշումից հետո հանձնվողների թիվը աճել է»

Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։

Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին
Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։

Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ
Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ

Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}