Իրավական08:54, 15 Մայիս 2018
Թուրքիայում կրկին զինվորականներ են ձերբակալվել
Թուրքիայում «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (գյուլենական համայնք` FETÖ) դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում հերթական ձերբակալություններն են կատարվել: Ձերբակալվածները կադրային զինվորականներ են, որոնց բերման ենթարկելու որոշում է կայացրել Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունը:
Մայիսի 11-ին դատախազությունը նման որոշում էր ընդունել 300 զինվորականի նկատմամբ, սակայն մինչև այս պահը բերման են ենթարկվել 200-ը: Նրանք բոլորն էլ կասկածվում են FETÖ-ի անդամների հետ կապ հաստատելու մեջ:
Թուրքիայի 52 նահանգում միաժամանակյա օպերացիայի ժամանակ բերման ենթարկված 200 զինվորականից 8-ը գնդապետ է, 6-ը՝ փոխգնդապետ, 21-ը՝ մայոր, 13-ը՝ կապիտան, 27-ը՝ ավագ լեյտենանտ, 17-ը՝ լեյտենանտ, 95 -ը՝ ենթասպա և 13-ը՝ կուրսանտ:
Կասկածյալներից 51-ը ծառայել է ռազմածովային ուժերի հրամանատարության, 38-ը` ռազմաօդային ուժերի հրամանատարության, 78-ը՝ ցամաքային ուժերի հրամանատարության, 27-ը` ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության ներքո:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները գյուլենական համայնքի հիմնադիր, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին են մեղադրում 2016 թվականի հուլիսի 15-ին երկրում ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ: Ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում հազարավոր զինվորականներ են ձերբակալվել կամ աշխատանքից ազատվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի գլխավոր ընդդմադիր ուժը համարվող քեմալական ԺԴԿ նախագահը քննադատել է Թուրքիայի նախագահին. «Քոբանիի դատավարության մեջ ոչ մի արադարություն չկա»:
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Գեներալների ազատ արձակման համար հիմք է հանդիսացել մշտական հիվանդությունները, ծերությունը և հաշմանդամությունը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Միթաթ Չելիքփալան կարծիք է հայտնել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին:
Էրդողանը պարտվել է Սերբիայում, որտեղ հաղթել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով՝ 80% ձայն։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |