Իրավական10:55, 17 Մայիս 2024
Էրդողանը ներում է շնորհել հեղաշրջման գործով դատապարտված 14 գեներալի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 16-ին ստորագրել է փետրվարի 28-ի հեղաշրջման գործի շրջանակներում դատապարտված մի շարք գեներալներին ազատ արձակելու մասին որոշում:
Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթում հրապարակված որոշումներին զուգահեռ նշվում է, որ գեներալների ազատ արձակման համար հիմք է հանդիսացել խրոնիկ հիվանդությունները, ծերությունը և հաշմանդամությունը:
Ներում շնորհված գեներալների թիվը 14-ն է:
Ի՞նչ էր եղել
1997թ. փետրվարի 28-ին Թուրքիայում իրականացվել էր պետական հեղաշրջում, որը հայտնի է նաև «հետմոդեռնիստական հեղաշրջում» բնորոշմամբ: 1997թ. փետրվարի 28-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ընդունած որոշումներով սկսված գործընթացն է: Ազգային անվտանգության խորհուրդը 9 ժամանոց նիստից հետո հրապարակեց մի շարք որոշումներ, որոնք հիմնականում նպատակ ունեին պայքարելու «հետադիմական ուժերի» դեմ:
Դրանք Թուրքիայի քաղաքական, վարչական, իրավական և հասարակական կյանքում մի շարք փոփոխությունների պատճառ դարձան: Փետրվարի 28-ի գործով դատավարությունը սկսվել է 2013 թվականի սեպտեմբերի 2-ին:
Գործով անցնում է 103 մեղադրյալ, բոլորն էլ՝ զինվորական: Հիմնական մեղադրյալը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, բանակի գեներալ Իսմաիլ Հաքքը Քարադայըն էր:
Ուշագրավ է, որ փետրվարի 28-ի գործով հետաքննությունը սկսվել էր հեղաշրջումից շուրջ 14 տարի անց, երբ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) նախաձեռնած օրենսդրական փոփոխություններն արդեն թույլ տվեցին քրեական պատասխանատվության ենթարկել այդ հեղաշրջումը կազմակերպած զինվորականներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |