Իրավական10:40, 20 Նոյեմբեր 2017
Թուրքիայում 2800 անչափահաս դատապարտյալ կա

Թուրքիայում դատապարտված անչափահասները քրեակատարողական հիմնարկներում բռնությունների են ենթարկվում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը:
Անչափահասների նկատմամբ կիրառվող անօրինական միջոցներից են մերկ խուզարկությունները, անհարկի տեղափոխությունները, կտտանքները, մենախցում փակելը, անչափահասների միջև կոնֆլիկտները: Անչափահասներին հաճախ արգելում են հանդիպել իրենց փաստաբանների հետ, բազմաթիվ դեպքերում բռնության ենթարկվածները չեն համարձակվում բողոք ներկայացնել՝ վախենալով հետագա ճնշումներից: Իսկ ներկայացված բողոքների հիման վրա հարուցված քննությունները, որպես կանոն, ավարտվում են՝ առանց մեղավորներին պատժելու:
2017թ. ապրիլի 7-ի դրությամբ Թուրքիայում 2800 անչափահաս դատապարտյալ կա: Սա վերջին 7 տարիների ընթացքում երկրում գրանցված ամենամեծ թիվն է:
Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների ուսումնասիրությամբ զբաղվող ՀԿ-ի (CİSST) կազմած 109 էջանոց զեկույցի համաձայն՝ 2015թ. նոյեմբերից մինչև 2017թ. հունիս ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել է անչափահասների ներկայացրած 133 հայց: Ամենից շատ բողոքները ստացվում են Սինջանի անչափահասների բանտից: Ընդհանուր առմամբ, նմանատիպ բողոքներ են ստացվել երկրում գտնվող 15 քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ: Ստացված 203 հայտերից 111-ը վերաբերում են անչափահաս բանտարկյալների նկատմամբ կտտանքներին և վատ վերաբերմունքին:
2009թ. մինչև 2017թ. մարտ ընկած ժամանակահատվածում Թուրքիայի բանտերում մահացել է 18 անչափահաս: Ընդ որում, վերջին 2 տարում մահացել է 6 անչափահաս բանտարկյալ: Դեպքերից 9-ը որակվել են որպես ինքնասպանություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Grok-ի կողմից բազմաթիվ օգտատերերի ուղարկվել են վիրավորական գրություններ։

Նախօրեին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր արել Թուրքիայում ընթացող դատական պրոցեսների վերաբերյալ։

Ընդհանուր առմամբ, 2002-ից մինչև 2024-ը Թուրքիայի նկատմամբ կայացվել է 3.363 իրավախախտման որոշում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։
«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։
Թուրքիային «BRICS»-ում տրվել է «գործընկեր երկրի» կարգավիճակ։
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |