Ցեղասպանություն08:05, 04 Ապրիլ 2016
Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենք է ընդունել
Կիպրոսի հանրապետության խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծ: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների կողմից համատեղ մշակված նախագիծն արգելում է բոլոր ցեղասպանությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և ռազմական հանցագործությունների հերքումը:
Այս համատեքստում արգելվում է նաև Հայոց ցեղասպանության հերքումը, ինչի համար սահմանվում է 5 տարվա ազատազրկում կամ 10.000 եվրո տուգանք: Նշենք, որ Կիպրոսում նախկինում էլ նմանատիպ օրենք էր գործում, սակայն այն նախատեսում էր ցեղասպանության հերքողների պատիժը միայն այն դեպքում, եթե միջազգային դատարանները ընդունում են տվյալ պատմական փաստի իսկությունը:
Օրենքի նախագծի ընդունումից հետո խորհրդարանի նախագահ Յանաքիս Օմիրուն հայտարարել է, որ իրենք պատմական որոշում են ընդունել և երաշխավորել, որ խորհրդարանը հետամուտ է լինելու պատմական ճշմարտությունների պահպանմանը:
«Հայաստանը մեզ համար եղբայրական երկիր է, որի հետ պատմական կապեր ունենք: Հույն և հայ ժողովուրդները նույն ճակատագիրը ունեն: Կիպրոսի հույները 1974թ. թուրքերի զոհը դարձան: Մենք ապրիլի 24-ը հայտարարել ենք ազգային հիշատակի օր», -ասել է խորհրդարանի նախագահը:
Նշենք, որ Կիպրոսի հանրապետությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռ 1975թ.՝ դառնալով պատմական իրողություններն իրենց իրական անունով կոչող առաջին պետություններից մեկը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Մինչ Թուրքիայի հայերը պետք է ապրեն ժխտողական այս մթնոլորտում, աշխարհասփյուռ հայերը ստիպված են դիմանալ իրենց ընտանքի մեծերի հիշողությունների մշտական ցավին՝ հեռու իրենց նախնիներից ու հողերից։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ գնելու վերաբրյալ հարցին։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Իսկ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է՝ զբաղեցնելով 43-րդ տեղը։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է Թուրքիայի գնաճի կանխատեսումների վերաբերյալ զեկույց։
Մասնավորապես նշվում է, որ Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումը հակասում է միջազգային և մարդու իրավունքերին
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |