Տնտեսական11:09, 03 Մայիս 2024
Թուրքիան լիովին դադարեցրել է Իսրայելի հետ առևտրաշրջանառությունը

Թուրքիան ամբողջությամբ դադարեցրել է Իսրայելի հետ արտահանման և ներմուծման գործընթացը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի առևտրի նախարարությունը։
Մասնավորապես նշվում է, որ Իսրայելի հարձակումը Պաղեստինի վրա հակասում է միջազգային և մարդու իրավունքերին, և այդ հարձակման հետևանքով մահացել է 35.000 պաղեստինցի խաղաղ բնակիչ, որից 15.000-ը երեխաներ են, իսկ վիավորվում ստացածների թիվը հասնում է շուրջ 78.000-ի։
Նշվում է, որ Թուրքիան ամենաբարձր մակարդակով փորձեր է արել և օգտագործել դիվանագիտության բոլոր գործիքները 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր՝ դադարեցնելու հակամարտությունը, կանխելու մարդկային կորուստներն ու ավերածությունները, ապահովելու մշտական հրադադար և հասնելու հարցի լուծմանը «2 պետություն մոդելով»։
Հիշեցնենք, որ Թուրքիան ապրիլի 9-ից սահմանափակել էր 54 անուն ապրանքի արտահանումն Իսրայել՝ նշելով, որ խստորեն և վճռականորեն սահմանափակման միջոցները Թուրքիան ուժի մեջ կպահի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը Գազայում կրակի անհապաղ դադարեցում չի հայտարարել և թույլ չի տվել, որ մարդասիրական օգնության բավարար ու անխափան հոսք լինի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |