Իրավական07:42, 25 Փետրվար 2016
Ստամբուլում սպանված տարեց հայ կնոջ գործով դատավարությունն ավարտվել է

Ստամբուլի քրեական դատարանում ավարտվել է ազգությամբ հայ 85-ամյա Մարիցա Քյուչուքի սպանության առթիվ հարուցված քրգործը: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ մեղադրյալ Մուրադ Նազարյանը նախ դատապարտվել է խստացված ռեժիմի ցմահ բանտարկության: Սակայն հաշվի առնելով դատավարության ընթացքում մեղադրյալի օրինակելի պահվածքը՝ դատական հանձնաժողովը որոշում է կայացրել հանել խստացված ռեժիմը:
Դատարանը որոշում է կայացրել նաև հայց ներկայացնել Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազություն՝ հանցանքի հնարավոր մյուս մասնակիցներին բացահայտելու պահանջով:
Դատական նիստի ընթացքում մեղադրյալի փաստաբանը պնդել է, թե գործով բոլոր փաստերը բացահայտված և ուսումնասիրված չեն, իսկ իր պաշտպանյալը մեղավոր չէ: Փաստաբանը պահանջել է Նազարյանին անմեղ ճանաչել: Մեղադրյալը ևս պնդել է, որ ինքը մեղավոր չէ իրեն վերագրվող հանցանքում:
Հիշեցնենք, որ Մարիցա Քյուչուքը սպանվել էր 2012թ.՝ Ստամբուլի Ֆաթիհ շրջանի իր տանը: Մեծ դաժանությամբ սպանված տարեց կնոջ բազմաթիվ կոտրվածքներն ու այն հանգամանքը, որ տանից ոչինչ չէր գողացվել, հիմք էին դարձել այն վարկածի, որ սպանությունը կատարվել է ատելության հողի վրա՝ մեկից ավելի հանցագործների մասնակցությամբ:
Սակայն գործով դատարանի առաջ էր կանգնեցվել միայն Մուրադ Նազարյանը, ում մեղադրանք էր առաջադրվել առավել դաժանությամբ կատարված դիտավորյալ սպանության համար: Մեղադրական եզրակացությամբ Նազարյանի նկատմամբ պահանջվել էր սահմանել խստացված ռեժիմի ցմահ բանտարկությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։

Պատճառն այն է, որ Օզգյուր Օզելը «վիրավորական խոսքեր» է հնչեցրել Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թերթի խմբագիր Տանձիկյանը ներկայացնում է, թե որը կարող է լինել այս «աշխատանքային այցի» օրակարգը, հատկապես, երբ տարածաշրջանը կրկին պատերազմի մեջ է Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով:
Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Աբբաս Արաղչին Ստամբուլում կմասնակցի «Իսլամական համագործակցություն» կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհդի նիստին:
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մասնակցել է Ադրբեջանի զինված ուժերի օրվա կապակցությամբ Անկարայում կազմակերպված ընդունելությանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են Քահրամանմարաշում «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացմանը Էրդողանը ելույթն ավարտել է քահարամանմարաշցի բան
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |