Ռազմական10:55, 19 Հունիս 2025
Գյուլեր․ «Պարզ ճշմարտություն է՝ Ադրբեջանի ուժը մեր ուժն է, Թուրքիայի ուժը՝ Ադրբեջանինը»

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մասնակցել է Ադրբեջանի զինված ուժերի օրվա կապակցությամբ Անկարայում կազմակերպված ընդունելությանը։ Գյուլերը նշել է, որ գլոբալ և տարածաշրջանային ասպարեզում ռիսկերի և սպառնալիքների քանակն ու ազդեցությունը օրեցօր մեծանում է։
«Այսպիսի զարգացումների պայմաններում, որոնք սպառնում են խաղաղությանը, կայունությանը և բարեկեցությանը, ռազմավարական դիրք ունեցող մեր երկրների համար բոլոր ոլորտներում հզոր լինելն ու զսպման կարողությունը ուժեղացնելն արդեն ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն։ Ռազմավարական գործընկերություն ունեցող մեր երկրների միջև հարաբերությունները սովորական միջպետական կապեր չեն, այլ հիմնված են հավիտենական եղբայրության և անկոտրում համերաշխության վրա»-, ընդգծել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Գյուլերը հիշեցնելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները շատ խոր արմատներ ունեն, ամուր են և բազմաշերտ, ընդգծել է, որ պատմական եղբայրության հիմքի վրա Թուրքիան ու Ադրբեջանը սերտորեն համագործակցում են գրեթե բոլոր ոլորտներում՝ հատկապես պաշտպանության և անվտանգության։
Այդ համատեքստում նա նշել է, որ իրականացվում են բազմաթիվ համատեղ գործողություններ՝ սկսած երկկողմ անձնակազմի վերապատրաստումից մինչև երկկողմ և բազմազգ զորավարժություններ։
«Պարզ ճշմարտություն է՝ Ադրբեջանի ուժը մեր ուժն է, Թուրքիայի ուժը՝ Ադրբեջանինը»,-շեշտել է Թուրքիայի Պնախարարը։
Միևնույն ժամանակ պնդել է, որ «ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակը» ոչ միայն Ադրբեջանի, այլև Հարավայաին Կովկասում խաղաղության և կայունության համար նոր դռներ է բացում։
«Սա պատմական հնարավորություն է, որը պետք է լիարժեք օգտագործվի, և մենք միայն հույս ունենք, որ կստորագրվի տևական խաղաղության պայմանագիր։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ, որպեսզի հասնենք կայուն խաղաղության, մեր երկրների զինված ուժերը պետք է լինեն ավելի ուժեղ, ավելի ազդեցիկ և զսպող»-, հայտարարել է Գյուլերը։
Ըստ նրա՝ այդ համատեքստում թուրքական և ադրբեջանական բանակների սերտ համագործակցությունը, ուժեղ ինտեգրացիան և «անկոտրում համերաշխությունը» տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար առանցքային նշանակություն ունեն։ Այդ պատճառով նպատակ կա ռազմարդյունաբերությունից մինչև ռազմական համագործակցություն՝ միասնական աշխատանքը բարձրացնել նոր մակարդակի։
Գյուլերը նաև հավելել է․ «Երկու պետություն, մեկ ազգ և մեկ բանակ» ընկալմամբ շարունակվելու է սերտ համագործակցությունը՝ զորավարժություններից, ուսումնական միջոցառումներից մինչև ականազերծման աշխատանքներ»։
Ընդունելությանը մասնակցել են նաև Թուրքիայի զինված ուժերի ԳՇ պետ գեներալ Մեթին Գյուրաքը, ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն, օդուժի հրամանատար Զիա Ջեմալ Քադիօղլուն, պաշտպանության փոխնախարար Շուայ Ալփայը և այլն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |