Հասարակական09:27, 01 Փետրվար 2016
Թուրքիայի պատկան մարմինները բարեկարգել են Սեբաստիայի հայկական գերեզմանոցը

Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) քաղաքի հայկական գերեզմանոցում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են կատարվել: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի համաձայն՝ աշխատանքներն իրականացվել են Թուրքիայի աշխատանքի և զբաղվածության կոմիտեի ու քաղաքային իշխանությունների համատեղ ծրագրի շրջանակներում:
«Հանրօգուտ աշխատանք» անվամբ ծրագրի շրջանակներում նախատեսվում է մաքրված տարածքներում ծառատունկ իրականացնել: Աղբյուրի համաձայն՝ մի խումբ հայեր այցելել են աշխատանքի և զբաղվածության կոմիտեի տնօրեն Նուրէթթին Քյոքսալին և շնորհակալություն հայտնել՝ կատարված աշխատանքների համար: Իսկ Քյոքսալն էլ տեղեկացրել է, որ բարեկարգման աշխատանքները շարունակվելու են նաև գարնանը:
«Մեր աշխատանքներում որևէ խտրականություն չենք դնում: Մենք պարզապես մեր դրացիական պարտքն ենք կատարում 800 տարվա պատմություն ունեցող Սիվասաբնակ մեր հարևանների նկատմամբ», -նշել է տնօրենը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |