Հասարակական16:24, 25 Ապրիլ 2025
Թուրքիան ներառվել է աշխարհի ամենածեր երկրների թվում

«Թուրքիայի վիճակագրական ինստուտը» (TÜİK) հրապարակել է հետզհետե աճող ծերացման ինդեքսների վերաբերյալ 2024-ի զեկույցը:
Զեկույցի համաձայն՝ եթե 2019-ին Թուրքիայում ապրող տարեցների (65 և ավել տարեկան) թիվը կազմել է շուրջ 7.6 մլն, ապա վերջին 5 տարում նրանց թիվն աճել է 20.7 տոկոսով՝ 2025-ին կազմելով ավելի քան 9.1 մլն:
Չափվել է նաև, թե տարեցները տոկոսային հարաբերակցությամբ Թուրքիայի բնակչության քանի տոկոսն են կազմում: Ըստ այդմ՝ եթե 2019-ին նրանք կազմել են բնակչության 9.1, ապա 2024-ին՝ 10.6 տոկոսը:
Բնաչության վերաբերյալ TÜİK-ի կանխատեսումների համաձայն՝ 2030-ին տարեցների թիվը հասնելու է 13.5, 2040-ին՝ 17.9, 2060-ին՝ 27, 2080-ին 33.4, իսկ 2100-ին՝ 33.6 տոկոսի:
Սահմանվել է նաև Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը», որը 2024-ի համար կազմել է 29.7: Հատկանշական է, որ նմանատիպ ցուցանիշների պահպանմամբ Թուրքիան հայտնվել է աշխարհի ամենածեր երկրների շարքում:
Նշենք, որ Թուրքիայում վերջին տարիներին ծնելիության ցուցանիշներում կանոնավոր նվազում է նկատվում: Ծնելիության ցուցանիշների անկմանը վերջերս անդրադարձել էր նույնիսկ անձամբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և միայն Էրդողանի հայտարարություններից հետո երկրում սկսեցին ծննդկան մայրերի համար նախատեսված մի շարք արտոնություններ ենթադրող ծրագրեր գործարկել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |