Ցեղասպանություն07:29, 24 Հոկտեմբեր 2015
Թուրքական մեջլիսի հայ պատգամավորը նշում է, որ կուսակցության նախընտրական ծրագրում ցեղասպանությունների հետ առերեսվելու մասին կետ կա

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ հայազգի Գարո Փայլանը հայտնել է, որ կուսակցության նախընտարական ծրագրի մեջ ցեղասպանությունների հետ առերեսվելու մասին կետ կա։
Թուրքական «pressturk» լրատվական կայքում հրապարակված հարցարույցում Փայլանն ընդգծել է, որ նախընտրական ծրագրում Հայոց ցեղասպանություն արտահայտությունը չի հայտնվել զուտ այն պատճառով, որ կան նաև ասորիների, պոնտացի հույների ցեղասպանությունները։ «Մենք մեր ծրագրում նշում ենք, որ բոլոր ցեղասպանությունների հետ առերեսվելու համար պետք է ստեղծվեն համապատասխան հանձնաժողովներ և պետությունը պետք է ներողություն խնդրի»,- հավելել է Փայլանը։
Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայազգի պատգամավորն ասել է, որ այդ հարցի վերաբերյալ ԺԴԿ-ի կոնգրեսի որոշումը կա, բացի այդ այն ներառված է նաև կուսակցության կանոնադրության մեջ։
Փայլանը հիշեցրել է, որ ԺԴԿ համանախագահ Սելլահաթին Դեմիրթաշը բազմիցս արտահայտել է Հայոց ցեղասպանության մասին իր տեսակետը։ «Իմ կուսակցությունը գիտի, որ Հայոց ցեղասպանություն ասելով քվե չի շահում։ Չնայած դրան առերեսվելը մեր սկզբունքների հիմքում է, և գիտենք, որ առանց առերեսվելու չենք կարողանալու դատապարտել գոյություն ունեցող չար մտածելակերպը»,-ասել է Փայլանը՝ հավելելով, որ այն աղետը, ինչի միջով անցել է հայ ժողովուրդը, ցեղասպանություն է կոչվում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |