Ցեղասպանություն07:34, 03 Հունիս 2015
Էրդողանն ու Չավուշօղլուն խոսել են Հայոց ցեղասպանությունը ժխտող բելգիացի թուրք պատգամավորի սկանդալից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն անդրադարձել են Բելգիայի «Humanist Democratic Centre (HDC) կուսակցության կողմից ազգությամբ թուրք պատգամավոր Մահինուր Օզդեմիրի՝ Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով կուսակցությունից հեռացվելուն:
Չավուշօղլուն թեմայի վերաբերյալ արված հայտարարության սկզբում կրկնել է Թուրքիայի ավանդական թեզը` ասելով, որ իրենք սխալ են համարում պատմական խնդիրը երկրների խորհրդարանների օրակարգ բերելը:
Թուրք նախարարը տեղեկացրել է, որ այդ հարցով արդեն խոսել է բելգիացի պաշտոնակցի հետ և հայտնել ունեցած անհանգստության մասին:
«Արտգործնախարարն ու կառավարությունը (Բելգիայի) այս խնդրի հետ կապված իրենց կարծիքն արտահայտող հայտարարություններ են արել, ինչի համար նրանց շնորհակալություն հայտնեցինք: Միևնույն ժամանակ մենք նրան շատ պարզ կերպով ասացինք, որ ժողովրդավարության շրջանակներում չէ, մեր քույր Մահինուրին ստիպել, որպեսզի ընդունի մի բան, ինչին ինքը չի հավատում»:
Նախագահ Էրդողանն էլ Կարսում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում, անդրադառնալով նշյալ թեմային, շտապել է Արևմուտքին մեղադրել է երկերեսանի ժողովրդավարություն հանդես բերելու մեջ:
«Դուք ինչպե՞ս կարող եք նման բան անել ժողովրդի կողմից ընտրված պատգամավորի հանդեպ: Ահա սա է Արևմուտքը: Արևմուտքը ժողովրդավարության հարցում երկերեսանի է»,- հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական «Haberler» լրատվակայքը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Բելգիայի խորհրդարանի առաջին գլխաշորով կին պատգամվոր, ազգությամբ թուրք Մահինուր Օզդեմիրը հեռացվել է HDC կուսակցությունից՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու պատճառով: Օզդեմիրը նշյալ կուսակցությանը անդամագրվել է 2009-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |