Հարցազրույց11:56, 10 Մարտ 2015
Հայկո Բաղդատ. «Այս հողերում 1.5 միլիոն մարդ գերեզման չունի»

Թուրքիայի քաղաքացի, ծագումով հայ ռադիոլրագրող, սյունակագիր և գրող Հայկո Բաղդատը հարցազրույց է տվել թուրքական «Huriiyet» պարբերականի լրագրող Իզզեթ Չափային: Հայկոն անդրադարձել է իր հայկական ծագմանն ու կրոնական պատկանելիությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ու հայերի պահանջատիրության հարցերին:
- Եթերում որպես «հայերի ներկայացուցիչ» հանդես եկող Հայկո Բաղդադը կապվա՞ծ է իր կրոնին:
- Ես կես հայ եմ: Նախկինում Հայոց պատրիարքարանի ճամփան անգամ չգիտեի: Բայց եթե նույնիսկ աթեիստ էլ լինեմ, պատրիարքն ինձ համար շատ կարևոր կերպար է, շատ մեծ հարգանք եմ տածում նրա հանդեպ:
- Դուք ճանաչո՞ւմ եք պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին:
- Ձեզ մի դեպք պատմեմ. երբ աշխատում էի ռադիոյում, լուր ստացա, որ պատրիարքի ու նրան ուղեկցողների ավտոբուսն Անթալիայում կողաշրջվել է: Ես հանդգնեցի զանգահարել ընկերոջս, ով այդ ժամանակ պատրիարքի կողքին էր, ու խնդրեցի, որ պատրիարքը հեռախոսով ուղիղ եթեր միանա: Հետո էլ եթերում հայտարարեցի, որ քիչ հետո զրուցելու ենք պատրարքի հետ: Պատկերացնո՞ւմ եք իմ հանդգնությունը:
- Իսկ նա չմիացա՞վ ուղիղ եթերին:
- Միացավ: Ասաց, որ կոտրվածքներ ունի և քիչ հետո վիահատության պիտի գնա: Պատկերացրեք, ողջ հասարակությունը և մասնավորապես` հայերը, դեպքի մասին տեղեկացան անմիջապես պատրիարքից` իմ հաղորդման միջոցով:
- Հիմա առանց նախաբանի հարցնում եմ. 2015թ. ապրիլի 24-ին ի՞նչ է լինելու:
- Ոչինչ: Մարդիկ կորցրել են իրենց գյուղերը, կորցրել են իրենց կյանքը: Այս հողերում ըստ կարգի չթաղված մեկուկես միլիոն աճյուն ունենք: Մեկուկես միլիոն մարդ գերեզման չունի:
- Իսկ ի՞նչ կարող ենք անել հիմա:
- Միակ բանը, որ հիմա կարող ենք անել, նրանց հուղարկավորելն է: Ինչպես հարկն է, պետք է հոգեհանգստի արարողություն կատարենք նրանց համար: Պիտի աղոթքներ կարդալով` հոգեհանգստի կարգ մատուցենք և աշխարհի բոլոր լեզուներով «ամեն» ասենք: Հակառակ դեպքում սգի շրջանը չի վերջանա: Հարյուր հազարավոր չթաղված աճյունների առկայությունն այս հողերում մեզ ոչ նորմալ է դարձնում: Այո, իմ կարծիքով այն, ինչ տեղի է ունեցել, ցեղասպանություն էր: Ընդգծում եմ «ցեղասպանություն» եզրը, քանի որ կարծում եմ, որ պետք է շեշտել այդ բառը:
- Ինչո՞ւ է անվանումն այդքան կարևոր:
- Որովհետև միջազգային օրենքը ցեղասպանության նման մի շարք հասկացությունները և դրանց համար պատժամիջոցները կիրառում է որպես կանխարգելիչ քայլ, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն: Ըստ էության ցեղասպանությունների համար դատապարտվում են ոչ թե պետություններն ու ազգերը, այլ տվյալ ժամանակի առաջնորդները: Ովքեր պետք է օրենքի առաջ պատասխան տային Հայոց ցեղասպանության համար, այլևս կենդանի չեն:
- Ի՞նչ լուծում պետք է տրվի այս իրավիճակին:
- Միայն տեղի ունեցածի հետ առերեսվելու դեպքում հնարավոր կլինի կտրվել, հեռանալ դաժանություններից: Եթե առերեսում տեղի չունենա, հանցանք գործած պետական մեխանիզմը կշարունակի աշխատել: Իսկ առերեսվելու դեպքում հանրության ընդհանուր ձայնը կկանխարգելի նմանատիպ հետագա հանցագործությունները:
- Քննադատություններից հետո ի՞նչ առաջարկներ ունեք:
- Թուրքիայում զայրույթի թիրախ են դարձնում տուժվողներին: Օրինակ` հայերին ուղղված ահավոր բարկություն կա: Ալևիների, քրդերի, կանանց նկատմամբ` ևս: Այդ իսկ պատճառով արդեն ուզում եմ, որ հաշիվ տան: Մարդասպանները թող պատժվեն: Բայց դեռ ամենևին չեմ զգում, որ փոքրամասնությունների հանդեպ բարկությունը մեղմանա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Իսրայելում պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ իրենց համար անվտանգության ոլորտում սպառանալիք է դառնում Թուրքիան, և Իսրայելը պետք է պատրաստվի զսպել Թուրքիային՝ մասնավորապես Սիրիայի ուղղությամբ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։
Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:
Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 6 թաղամաս և 5 գյուղ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |