• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Հունիս, 2025
Կիրակի 23:54
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց09:18, 04 Նոյեմբեր 2014

Բացառիկ հարցազրույց Էթյեն Մահչուփյանի հետ. Էրդողանը կգա՞ Հայաստան ապրիլի 24-ին

Բացառիկ հարցազրույց Էթյեն Մահչուփյանի հետ. Էրդողանը կգա՞ Հայաստան ապրիլի 24-ին

Վերջին օրերին թուրքական ու հայկական մամուլը ողողված է Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնում պոլսահայ մտավորական Էթյեն Մահչուփյանի նշանակման մասին լուրերով: Ու մինչ ոմանք Մահչուփյանի նշանակումը որակում են քայլ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, իսկ ոմանք էլ  այն որակում են իբրև Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականության շարունակություն, անձամբ ինքը` Մահչուփյանը, բացառում է որևէ կապ իր ազգային պատկանելության և պետական պաշտոնի նշանակման միջև: Հորդորում է իր նշանակման մեջ ինչ-որ առաքելություններ չփնտրել:

Թուրքական «Աքշամ» թերթի հոդվածագիր, գրող-հրապարակախոս, ներկայումս արդեն Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանի հետ խոսեցինք իր նշանակման, գործունեության ոլորտի. հայկական ինքնության, հայ-թուրքական հարաբերությունների և այլ բազում այլ կարևոր հարցերի մասին:

 

 

- Հայաստանում և Թուրքիայում տարբեր շրջանակներ Ձեր նշանակումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում են դիտում: Նույնիսկ ասում են, թե որոշակի առաքելությամբ եք նշանակվել:

Հայկական հարցը իմ հարցը կլինի այնքանով, ինչքանով կլինի Թուրքիայի հարցը…

- Հայերը կարծում են, թե Թուրքիայում հայկական հարցն առաջնային կարևորություն ունեցող հարց է: Բնականաբար, այդպես էլ պիտի կարծեին, բայց ասեմ, որ դա այդպես չէ: Եթե Թուրքիայում առկա խնդիրների դասակարգում իրականացնենք ըստ կարևորության, ապա Հայկական հարցը միջին կարևորության խնդիր կլինի:  Եթե այս պահին Թուրքիայի առջև ծառացած խնդիրների տեսակետից նայենք, ապա հնարավոր է, որ Հայկական հարցով նույնպես զբաղվեմ, քանի որ 1915-ի 100 ամյակն է: Բացի այդ մի շարք հայեր կփորձեն իմ միջոցով ինչ-որ բաներ անել:  Սակայն նայելով առաջիկա տարիներին՝ կարող եմ ասել, որ Հայկական հարցն իմ հարցը կլինի այնքանով, ինչքանով կլինի Թուրքիայի հարցը: Քանի որ վերջիվերջո ես վարչապետի խորհրդականն եմ և զբաղվելու եմ վարչապետի լուծելիք խնդիրներով:

-
Իսկ  այս պաշտոնում աշխատելու առաջարկ ստանալիս Դուք վարչապետի հետ Ձեր գործունեության ոլորտը  քննարկե՞լ եք:

Եթե նույնիսկ հայ չլինեի, միևնույնն է, այս պաշտոնը կզբաղեցնեի:

- Մինչև հիմա նմանատիպ քննարկում չի եղել: Բայց պետք է ասեմ, որ վարչապետը չի ցանկանում, որ իմ հետ առնչությունը լինի մեկ կոնկրետ ոլորտում: Որքան հասկացա, իմ ոլորտն ավելի ընդհանրական կլինի: Թուրքիան վերակառուցման շրջանում է: Մեր առջև հանրապետության վերկառուցման խնդիրն է դրված: Առաջիկա 8-10 տարում ամբողջ հանրային կառույցով հանդերձ այս գործընթացն է իրականացվելու: Եվ այս գործընթացում վարչապետը կարծում է, որ որոշակի օգնության, որոշակի խորհրդակցության կարիք կունենա: Շատ հավանական է, որ եթե նույնիսկ հայ չլինեի, միևնույնն է, այս պաշտոնը զբաղեցնելու էի: Այս մասին վարչապետն էլ է խոսել: Հայ լինելս սոսկ առավելություն էր, հավելյալ մի բան:

-
Դուք համարում եք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին Ձեր նշանակումը պատահակնությու՞ն էր:

- Դա կապված էր Դավութօղլուի վարչապետ դառնալու  հետ: Եթե Դավութօղլուն անցյալ տարի վարչապետ դառնար, ես այս պաշտոնը անցյալ տարի կզբաղեցնեի: Քանի տարի է արդեն իմ գործունեությունը հայկական խնդիրներից ու կարիքներից բավականին լայն ոլորտներ է ընդգրկում, և բնականաբար ես ոլորտս նեղացնելու մտադրություն  չունեմ:

-
Այսինքն լինելով հայ ու ստանձնելով այս պաշտոնը` Դուք որևէ ներքին պատասխանատվություն չե՞ք զգում կարգավորման գործընթացի մեջ Ձեր ներդրումն ունենալու կամ հայկական խնդիրներով զբաղվելու:

Կզբաղվեմ Հայկական հարցով, եթե հանձնարարեն…

- Եթե լինի մի միջավայր, որտեղ ես կարողանամ որևէ ներդրում կատարել և քաղաքական դերակատարներն էլ հանձնարարեն, որ զբաղվեմ դրանով, ապա անշուշտ կզբաղվեմ:  Սակայն դա այլ բան է. հանձնարարություն է, որը կկատարեմ:

- Ինչպես գիտեք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին ապրիլի 24-ին Երևան է հրավիրել: Ի՞նչ եք կարծում, Էրդողանը ինչպե՞ս կպատասխանի այդ հրավերին:
 

Եթե իրատես լինենք, ապա ես Էրդողանի Հայաստան գնալը հնարավոր չեմ համարում:

- Ապրիլի 24-ին Հայաստան գնալը կարևոր ժեստ է, որն իրենից առաջ բազմաթիվ այլ ժեստեր է պահանջում: Եթե այդ ժեստերը արվեն, այդ ժամանակ հնարավոր է իրավիճակը հասունանա և նախագահը գնա Հայաստան: Սակայն եթե իրատես լինենք, ես դա հնարավոր չեմ համարում: Քանի որ սպասվում է, որ Հայաստանը 2015-ին սովորականից ավելի շատ կոշտություն կդրսևորի, այդ պատճառով էլ Թուրիքան այդ ժեստը չի անի: Շատ բան կա անելու: Եվ դրանց մի մասը Թուրքիան պետք է անի, մյուս մասը՝ Հայաստանը: Եթե Հայաստանը պարզապես հրավիրի ու սպասի, ապա չեմ կարծում որ նախագահը կգնա:

- Իսկ ո՞րտեղ է գտնվում բոլորիս հայտնի գնդակը:

- Չի կարելի ասել գնդակը այս կամ այն դաշտում է: Գնդակը թափառում է: Պետք է բոլորս միասին գնդակի շուրջ օղակ կազմենք  և միասնաբար գործենք:

- Կան խոսակցություններ որ դուք նախկինում էլ ոչ պաշտոնական խորհրդատվություններ եք անցկացրել կառավարության հետ:

- Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ես «Արդարություն և զարգացում» կուսակցությունում (ԱԶԿ) կապեր, շփումներ ունեմ, բայց դրանց խորհրդատվություն անվանել չի կարելի: 

-
Նայելով հայ-թուրքական հարաբերությունների այսօրվա վիճակին վաղվա համար ի՞նչ կարող ենք ասել: 

Ղարաբաղի հարց կա, ադրբեջանական նավթ կա…

- Ճիշտն ասած ես այս տարի հայ-թուրքական հարաբերություններում որևէ առաջընթաց չեմ ակնկալում: 2015ից հետո առաջընթացի հավանականությունը կաճի: 2016-ին լարվածության թուլացում կլինի: 100 ամյակի ավարտից հետո փոխըմբռնման ուղղված էներգիա կառաջանա. և դա բնականաբար կազդի նաև քաղաքականության վրա:  Առանց այդ էլ հասարակությունների միջև շփումները գնալով ակտիվանում են: Ավելի շատ նախագծեր են իրականացվում : Թուրքիայում մի շարք մարդիկ հայերեն են սովորում, Հայաստանում՝  թուրքերեն : Հայաստանում շարքային քաղաքացու հայացքները Թուրքիայի հանդեպ ավելի դրական են դառնում, թուրքերն էլ եթե նախկինում իմանում էին, որ տոհմում հայ կա վշտանում էին, իսկ հիմա ընդհակառակը` ուրախանում են: Բայց կարգավորումն անմիջապես չի կարող լինել: Քանի որ Ղարաբաղի հարց կա, ադրբեջանական նավթ կա: Այս ամենը գործընթացն արգելակող գործոններ են:

-
Նախորդ հարցազրույցներից մեկում ասել եք, որ հնարավոր է ԱԶԿ-ն ևս 10 տարի մնա իշխանության ղեկին: ԱԶԿ-ի պատկերացրած նոր Թուրքիան ի՞նչպիսին եք տեսնում Դուք:

- Եթե ԱԶԿ-ն գալիք ընտրություններում հաղթի կարծում եմ  Թուրքիայում մթնոլորտը կհանդարտվի: Եթե դա չլինի, ԱԶԿ-ն չի կարողանա  ղեկավարել երկրի բնակչության իսլամական հատվածին: Ներկայումս իսլամական հատվածն ԱԶԿ-ի սխալները ներում է, բայց չի արհամարհում: Եվ եթե այսպես շարունակվի ու ինչպես մի շարք մարդիկ ասում են, ԱԶԿ-ն ավտորիտար դառնա, ապա այդ ժամանակ այլևս անզոր կլինի ղեկավարել Թուրքիան: Ուստի ԱԶԿ-ն  նախ պետք է ինքն իրեն փոխի: Եվ կփոխի, քանի որ ինքն էլ դա ցանկանում:  

Աստղիկ Իգիթյան / Ստամբուլ

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան
11:08, 30 ապր
Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»
15:05, 22 ապր
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական ուրացման
13:05, 22 ապր
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական ուրացման

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}