Տարածաշրջան08:21, 21 Օգոստոս 2014
Taraf. Թուրքիան Սուլեյման Շահի դամբարանը հանձնում է իսլամիստական խմբավորմանը

Հունիս ամսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ-İŞİD)
ծայրահեղ իսլամիստական խմբավորումը ներխուժել
էր Իրաքի Մոսուլ քաղաքում գտնվող Թուրքիայի հյուպատոսարան և պատանդ էր վերցրել 49 աշխատակցի,
այդ թվում և հյուպատոսին:
Թուրքական «Թարաֆ» թերթը պնդում է, որ ԻԼԻՊ-ը պատանդներին ազատ
արձակելու դիմաց Թուրքիայի իշխանություններից պահանջել է Սուլեյման Շահի դամբարանը:
Այն գտնվում է Սիրիայում, սակայն թուրքական տարածք է, որը պահպանում են թուրք զինվորները:
Ըստ ԻԼԻՊ-ի պահանջի՝
3 շաբաթվա ընթացքում թուրք զինվորները պետք է դուրս բերվեն նշյալ տարածքից: ԻԼԻՊ-ը սպառնացել է, որ պահանջը նշված ժամանակահատվածում չկատարելու դեպքում
կարող է նաև հարձակվել դամբարանի վրա:
Նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը ընդունել է իսլամիստների
պահանջը և ԶՈՒ գլխավոր շտաբին հանձնարարել է հնարավոր հարձակման դեպքում պատրաստվել
դամբարանի տարածքից թուրք զինվորների դուրս բերմանը:
Թերթը հիշեցնում է ամիսներ առաջ Էրդողանի արած հայտարարությունը,
որտեղ նշել էր, թե դամբարանի նկատմամբ ԻԼԻՊ-ի ոտնձգության դեպքում Թուրքիան համարժեք
պատասխան կտա:
Տեղեկացնենք, որ Սուլեյման Շահը եղել է Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման 1-ի պապը: Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ 1921թ. ստորագրված եւ հետագայում Լոզանում ընդունված պայմանագրի համաձայն՝ Հալեպի մոտակայքում գտնվող Սուլեյման Շահի դամբարանը համարվել է թուրքական տարածք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։

Այս մասին հայտնում է թուրքական մերձիշխանական «Turkiye» թերթի կայքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։
Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:
Հրեա մասնագետը նշել է, որ թուրքական հրթիռի նախորդ տարբերակը սպառնալիք էր Հունաստանի և Հայաստանի համար, իսկ այժմ՝ այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։
Ըստ նախարարի՝ Թուրքիան հիմա ծնելիության պատմական ամենացածր մակարդակի վրա է:
Հունասանի վարչապետը նշել է, որ վետո կկիրառեն և Թուրքիան չի միանա Եվրամիության «SAFE» ծրագրին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |