Տարածաշրջան07:57, 15 Օգոստոս 2014
Zaman. Հիմա ունենք աֆրիկյան բռնապետությունների շարքերը կիսող Թուրքիա

Թուրքիայում ճնշումների են ենթարկվում ոչ միայն լրագրողական հանրության
ներկայացուցիչները, այլև ընդհանրապես տոտալ մամուլը: Նման համոզմունք ունի
թուրքական «Զաման» պարբերականի սյունակագիր Ալի Յուրթթագուլը: Ըստ նրա`
իշխանություններին քննադատող, հատկապես իրականացվող տնտեսական քաղաքականության դեմ
խոսող լրատվամիջոցները պարզապես ոչնչանում են:
Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP) արդեն 12 տարի է, ինչ եկել է իշխանությանը: «Զաման»-ի հոդվածագիրը հարցադրում է անում. «Այսօր` 12 տարի անց, ո՞ւր են գնում Թուրքիան և «ԱԶԿ»-ն»: Այնուհետև ինքն էլ հնչեցնում է պատասխանը:
«Տնտեսական ցուցանիշները հուսադրող չեն: Հիմա մի այնպիսի կառավարություն է, որը կաշառակերության դոսյաների տակ ճզմված է, հետաքննությունները ղեկավարել կարողանալու համար չի խուսափում կասեցնել իրավական պետության կայացումը, տրորել սեփական սահմանադրությունը և եվրաինտեգրման չափորոշիչները: Հիմա ունենք համացանցի գրաքննությամբ Իրանի և Չինաստանի հետ նույն կատեգորիայի մեջ մտած, մամուլի ազատության հարցում աֆրիկյան բռնապետությունների շարքերը կիսող Թուրքիա»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։

Այս մասին հայտնում է թուրքական մերձիշխանական «Turkiye» թերթի կայքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։
Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:
Հրեա մասնագետը նշել է, որ թուրքական հրթիռի նախորդ տարբերակը սպառնալիք էր Հունաստանի և Հայաստանի համար, իսկ այժմ՝ այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։
Ըստ նախարարի՝ Թուրքիան հիմա ծնելիության պատմական ամենացածր մակարդակի վրա է:
Հունասանի վարչապետը նշել է, որ վետո կկիրառեն և Թուրքիան չի միանա Եվրամիության «SAFE» ծրագրին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |