Քաղաքական06:43, 31 Մայիս 2014
Գյուլ. «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում դեռևս հույս կա»

ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը «Հարվարդ»-ի համալսարանում
ելույթ է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների թեմային: Տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական
կայքը:
Գլուլը, հիշեցնելով, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1915ին զոհված հայերի թոռներին ցավակցական ուղերձ է հղել, նշել է,
որ նախորդ դարասկզբին «Անատոլիայում շատ ցավալի իրադարձություններ են տեղի
ունեցել»:
Այնուհետև Գյուլն ավելացրել է, որ Թուրքիան հետազոտողների առաջ բացել է իր բոլոր արխիվները և խնդրի լուծման համար անհրաժեշտ է ուժեղ կամք և երկխոսություն:
«Մենք անկեղծորեն ենք վերաբերվում Հայաստանին: Ես Հայաստան այցելած առաջին
թուրք նախագահն եմ: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում դեռ հույս կա»,- ասել է Գյուլը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Ուկրաինայում հանդիպել է երկրի արտաքին գործերի նախարարի հետ։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդմամբ, հեռախոսազրույց է կայացել նաև «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղբյուրոյի անդամների հետ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս պատասխանել է լրագրողների հարցերին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Չնայած այն պնդումներին, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդն ազատ արձակվել չի կարող, հակառակ սցենարը բացառված չէ։
Օդանավակայանի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։
Թուրքիայի նախագահն անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ նշել է, որ Հայաստանի հետ շատ ուշադիր կարգավորման գործընթացով են անցնում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս պատասխանել է լրագրողների հարցերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |