• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Հունիս, 2025
Կիրակի 20:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված13:47, 07 Մայիս 2014

Սերքան Էնգին. Իսլամը և Հայոց ցեղասպանությունը

Սերքան Էնգին. Իսլամը  և Հայոց ցեղասպանությունը

Թուրք այլախոհ բանաստեղծ Սերքան Էնգինը «Ermenihaber.am»-ի համար հոդված է գրել «Իսլամը  և Հայոց ցեղասպանությունը» թեմայով: Էնգինի կարծիքով ցեղասպանությունն իրագործողների համար նման վայրագություններ գործելու հիմք են ծառայել իսլամի  գաղափարները:

Հոդվածը ներկայացվում է ստորև.

«Ինչպես Արևմուտքում ասում են հայերի, ասորիների, քաղդեացիների, նեստորականների, պոնտոսցի հույների ցեղասպանություններն իրականում «քրիստոնյաների ցեղասպանություն» էր, որի հակառակ կողմում կանգնած են մուսուլման թուրքերը և քրդերը: Այս ցեղասպանությունների սոցիալական ու խղճի հիմքերը կապված են «գյավուրներին» սպանելու, բռնության ենթարկելու, նրանց ունեցվածքը և հողերը առգրավելու իրավունքի հետ, որն իսլամն արտոնում է մահմեդականներին: Ցեղասպանությունը  գործնականորեն իրագործած հատուկ կազմակերպության (teşkilat-ı mahsus) մարդասպանները և թուրքերն ու քրդերը, որոնք իրենց հարևաններին՝ ոչ մահմեդականներին,  սպանում, կանանց սեքս-ստրուկ էին դարձնում, ուեցվածքը, տները, խանութները թալանում էին,  իրենց ցեղասպանության հրաման տվող, երկիրը ղեկավարող իթթիհադականների (երիտթուրքեր) պես «ազգային գիտակցության» դեռևս չէին հասել: Հետևաբար, հայերի, ասորիների, քաղդեացիների, նեստորականների, պոնտոսցի հույների ցեղասպանություններում ակտիվ դերակատարում ունեցողները, ուրախությամբ ջարդեր իրականացնողները «թուրքական ազգայնականությանը» ծառայողական պարտքը չէին կատարում: Նրանք գյուղացիներ էին, որոնք իրենց ներկայացնում էին ոչ թե «թուրք» կամ «քուրդ», այլ մահմեդական: Առևտուրը և արհեստն էլ ոչ մահմեդականների  զբաղմունքն էր, ինչի շնորհիվ էլ նրանց հարստությունը և ունեցվածքը ավելի շատ էր:

Իթթիհադականների՝ կոտորածների հրամանը մի անկրկնելի օրհնություն էր թուրքերի համար, որոնք 2 հազար տարի գոյատևել էին թալանի միջոցով և Անատոլիայում էին միայն կարողացել հողագործութան և անասնապահության անցնել:

Հավատակից թուրք եղբայրների պես քրդերի համար էլ ուրախության ժամանակ էր,  քանի որ 1000-ավոր տարիներ  տարածաշրջանում գտնվող և թուրքերի պես երկրագործության  անասնապահությունից զատ հմտություններ փորձ և պատմական ժառանգություն չունեցող քրդերը կարող էին «գյավուրների» ունեցվածքին տիրանալ:

Մահմեդական թուրքերը և քրդերը բորենու ոհմակների նման առանց խղճի խայթի, անգամ հաճույքով հոշոտում էին ոչ մահմեդականներին, որոնց հետ գրեթե «1000 տարի» եղբայրաբար ապրել էին: Բռնազավթեցին հայերի, ասորիների, քաղդեացիների, նեստորականների, պոնտոսցի հույների  ունեցվածքը, խանութները, տները: Իսկ կանանց, ըստ իսլամի հրամանի, «ավար», ապրանք համարելով, կամ որպես սեքս-ստրուկ էին շահագործում, կամ որպես աղախին իրենց տներ կամ հարեմներ (կանանոց) էին տանում, կամ էլ ստրուկների շուկաներում վաճառում էին:

Մարդկային արժանապատվությունը սարսափելի կերպով ոտնահարողները խղճի խայթ  չէին զգում, հակառակը՝ երջանիկ էին, քանի որ, այս նողկալի արարքները գործելով, ալլահին ավելի արժանի, ավելի լավ հավատացյալ էին դառնում և բարի գործ էին կատարում:

Ալլահից և պետությունից  ստացած հրամանով կանանց, փոքրիկ աղջիկներին բռնաբարում էին: Պետության և «Խաղաղության կրոնի»՝ իսլամի թույլտվությամբ երեխաներին ողջ-ողջ այրում էին, իսկ մարդկանց անգթորեն սպանում: Քանի որ նրանց ալլահը, շատ անգութ էր նրանց հանդեպ, ովքեր իրենց կրոնից չէին»:

Սերքան Էնգին

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»
15:46, 03 հուն
Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»

Մայիսի վերջին մի խումբ ակտիվիստներ Ստամբուլում բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի գրասենյակի առջև։

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2025թ.-ին․ նոր միտումներ և ռազմավարական հնարավորություններ
10:07, 02 հուն
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2025թ.-ին․ նոր միտումներ և ռազմավարական հնարավորություններ

2025 թ. երկրորդ կեսը և 2026 թ. ցույց կտան, թե որքանով կկարողանա Անկարան բավարարել իր բարդ և երբեմն հակասական արտաքին քաղաքականական նպատակները:

Թուրք-հնդկական հարաբերությունները Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին
11:42, 30 մայ
Թուրք-հնդկական հարաբերությունները Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին

Թուրքիայի աջակացությունը Պակիստանին բոյկոտի մեծ ալիք է բարձրացրել և հակաթուրքական տրամադրություններ առաջացրել Հնդկաստանում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}