• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Հունիս, 2025
Կիրակի 13:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն09:40, 17 Մարտ 2014

Թուրք գրող. «Դեր Զորում սպանված հայերի ոսկորները, որպես արտադրական հումք, արտահանվել են Եվրոպա»

Թուրք գրող. «Դեր Զորում սպանված հայերի ոսկորները, որպես արտադրական հումք, արտահանվել են Եվրոպա»

Սիդնեյում 1997 թվականին մահից առաջ Մանուել Քըրքյաշարյանը մի ձայնագրություն է թողել, որում պատմում է 1924-1925 թթ. տեղի ունեցած դեպքի մասին: Նա նշում է, որ 1925-ին, երբ  Հալեպում սովորում էր արհետսագործական ավտոտնակներից մեկում, մի բեռնատար է գալիս, որի ծածկոցից զգացվում է, որ մեքենան շատ են բեռնել: Քըրքյաշարյանի հարցերին, թե արդյոք շատ չեն բեռնել մեքենան, պատասխանում են, որ շատ է թվում, բայց իրականում բեռը թեթև է: Իսկ երբ  Քըրքյաշարյանը հետաքրքրվել է, թե այդ ինչ բեռ է, նրան տեղեկացրել են, որ դրանք Դեր Զորի անապատներ քշված ու սպանված հայ գաղթականների ոսկորներն են: Իսկ այժմ Եվրոպայից ինչ-որ ընկերություն գնել է այդ ոսկորները, կազմակերպվում է դրանց տեղափոխումն Իսքենդերունի նավահանգիստ, այնտեղից էլ` շոգենավով դեպի Եվրոպա: Քըրքյաշարյանը պատմել է, որ երկու անգամ ականատես է եղել նման դեպքի:

Այս մասին «T24» լրատվականի իր սյունյակում գրում է թուրք գրող, հրատարակախոս Բասքըն Օրալը՝ ընդգծելով, որ  սկզբում չի հասկացել այդ պատմությունը, այդ պատճառով էլ այն ուշադրության չի արժանացրել: Իր իսկ բնորոշմամբ` այնքան զզվելի տհաճ դեպք է, որ չի կարողացել նույնիսկ հավատալ: Սակայն Քըրքյաշարյանի պատմության  մեջ երկու հանգամանք  Օրանին ստիպել է մտածել. նախ այն, որ ասում է 2 անգամ է այդպիսի բան տեսել և այն, որ իսկապես չորացած կմախքը  ծավալով մեծ է լինում, իսկ քաշով՝ թեթև:

Բասքըն Օրանը մեկ ամիս առաջ Devrimcikaradeniz.com կայքում նմանատիպ մի տեղեկության է հանդիպում: Նա դեպքերի հետագա զարգացումը գտնում է հույն պատմաբան Վլասիս Ագտիզիսի գրքում, որը հիմնվում է ֆրանսիական և անգլիական թերթերի տեղեկությունների վրա:

1924 թվականի դեկտեմբերի 13-ին Մուդանիայից Մարսել շարժվող նավը մտնում է Սալոնիկ: Նավի բեռը համապատասխան փաստաթղթեր չի ունենում, իսկ բեռնակիրները  նկատում են, որ խորհրդավոր բեռն իրենից մարդու կմախքոսկրների զանգված է ներկայացնում: Համապատասխան ծառայությունները միջամտում են, սակայն վերնախավից եկած հրամանից հետո նավը բաց են թողնում:

«Նյու Յորք թայմս»  թերթի 23.12.1914 թվականի համարում տեղեկություն կա այն մասին, որ Մարսելի նավահագիստ է մտել «Զան» անգլիական նավը , որը 400 տոննա մարդկային ոսկորներ է տեղափոխում: Ըստ տեղեկությունների՝ բեռը բեռնվել էր Մարմարա ծովի Մուդանիա նավահանգստից և Փոքր Ասիայի կոտորածների զոհերի ոսկորներն են: Նմանատիպ մի տեղեկություն էլ Մարսելում լույս տեսնող Միդի թերթի 24.12.1924 թվականի համարում է հայտնվել, որտեղ նշված է, որ այդ բեռը Թուրքիայում և Փոքր Ասիայում իրականացված հայերի կոտորածների վայրերից են հավաքել:

Օրանը վստահաբար եզրակացնում է, որ Մարմարայից  հույների, իսկ Սիրիայից հայերի ոսկորներ են տարել, քանի որ երկու տեղում ել մուսուլմաններին պատկանող «եղբայրական գերեզմաններ» չկան: Փորձելով հասկանալ, թե արդյունաբերության մեջ մարդու ոսկորներից ինչ կարելի ստանալ` Օրանը դիմում է բժիշկ ընկերոջը, ով էլ բացահայտում է, որ այդ ժամանակաշրջանում  սոսինձ, ժելատին, ակնոցի շրջանակ, ինչպես նաև անասնակեր էին պատրաստում  հենց մարդու ոսկորներից:  Այս ոսկորները եվրոպացի արտադրողի համար էժան գնով «հումք» է եղել:

Հոդվածագիրը մեկ բան հաստատապես ընդգծում է, որ այդ «ոսկորների արտադրողները»  իթթիհադականներն  (երիտթուրքեր) էին, իսկ գնորդերը` եվրոպացիները` մեջերելով Քըրքյաշարյանի խոսքերը. «Ահա, եվրոպացիները հայերին որպես գործիք օգտագործեցին, նրանց կյանքը և ոսկորները անգամ գնեցին և իրենց շահերի համար օգտագործեցին»: Հոդվածի հեղինակը նաև ընդգծում է, որ Թուրքիայի ներկայիս ազգայնական ուժերի արմատները գալիս են երիտթուրքերից և ակնհայտորեն ընդհանուր նմանություններ ունեն:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ստամբուլում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Ստամբուլում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը

Հանդիպմանը ներկա են նաև Թուրքիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները։

Փաշինյան․ «Թուրքիան Հայաստանի համար, Հայաստանն էլ Թուրքիայի համար սպառնալիք չէ»
Փաշինյան․ «Թուրքիան Հայաստանի համար, Հայաստանն էլ Թուրքիայի համար սպառնալիք չէ»

Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետը Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։

Փաշինյանն Էրդողանին հրավիրել է Հայաստան
Փաշինյանն Էրդողանին հրավիրել է Հայաստան

Այդ մասին ՀՀ վարչապետը հատնել է Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական  շփումները
Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական շփումները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում խաղաղության ու երկխոսության գործընթացը և տարածաշրջանին վերաբերող ընթացիկ զարգացումները։

Ստամբուլի օդանավակայանն  Եվրոպայում ամենածանրաբեռնվածն է
Ստամբուլի օդանավակայանն Եվրոպայում ամենածանրաբեռնվածն է

Հունիսի 9-ից 15-ը ընկած ժամանակահատվածում միջինում օրական իրականացվել է 1591 չվերթ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}