• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 15:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական21:11, 20 Հունիս 2025

Փաշինյան․ «Թուրքիան Հայաստանի համար, Հայաստանն էլ Թուրքիայի համար սպառնալիք չէ»

Փաշինյան․ «Թուրքիան Հայաստանի համար, Հայաստանն էլ Թուրքիայի համար սպառնալիք չէ»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայցուցիչների հետ։ Այդ մասին նյութ է հրապարակել Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի խմբագիր Էդվարդ Տանձիկյանը։ Նա նշել է, որ Ստամբուլի հայ համայնքի անդամների հետ կայացած հանդիպման ընթացքում Փաշինյանը կարևոր ուղերձներ է հղել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ։

«Փաշինյանը խոսքը սկսել է՝ շեշտելով, որ թե՛ այցը, թե՛ Էրդողանի հետ հանդիպումը շատ կարևոր է։ Փաշինյանն անդրադարձել է երկու երկրների միջև ուղիղ երկկողմ հանդիպումների կարևորությանը և հիշեցրել, որ կարգավորման գործընթացից առաջ և գործընթացի սկզբում երրորդ երկրների միջոցով էր հանդիպումներ իրականացվում։ Փաշինյանը նշել է, որ առջևում գործընթացն առաջ մղելու համար լավ հնարավորություն կա։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ կարևոր է նաև միջազգային զարգացումների պայմաններում նման հանդիպման անցկացումը և այս շրջանակում նոր հարաբերություններ զարգացնելու հավանականություն կա։ Ըստ ՀՀ վարչապետի՝ Թուրքիայի հետ կարգավորման գործընթացն սկսելիս իրենց մեջ հարց է առաջացել, թե արդյոք հաջողվելու է և այնուհետև ընդգծել է․

«Խնդիրները պետք է ճիշտ սահմանել, մենք քայլ ենք արել դեպի մի ճանապարհ և խնդիրները լուծելու կարևորագույն ճանապարհը ձեր դիմացինին ուղիղ լսելն ու հաջողությանը հավատալն է»։

Փաշինյանը նշել է, որ գործընթացի հետ կապված չափազանցված սպասումներ չպետք է ունենալ և ընդգծել․ «Երեք տարի առաջ նման շփումներն անգամ չափազանցված սպասում էին համարվում»։

Փաշինյանը նշել է, որ պետք է ապահովել շարունակականությունը և շնորհակալություն է հայտնել նախագահ Էրդողանին հրավերի համար։ Հիշեցնելով, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026-ին տեղի է ունենալու Հայաստանում, Փաշինյանը հայտնել  է, որ ինքն էլ Էրդողանին այդ գագաթնաժողովի կապակցությամբ Երևան է հրավիրելու։

Անդրադառնալով Թուրքիայի հայ համայնքին՝ Փաշինյանը նշել է, որ դա երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում կարևոր դեր կարող է խաղալ և այդ շրջանակում հիշատակել է Հրանտ Դինքին և հիշեցրել նրա ջանքերի մասին։

Ըստ Փաշինյանի՝ Թուրքիայում հայաստանցիների առօրյա խնդիրները լուծելու համար նոր մեխանիզմներ կարող են զարգացվել․ «Եթե երկկողմ շփում չկա, ահա այսպիսի խնդիրներ են լինում»։

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հարցում Անկարայի դիրքրոշման վերաբերյալ հարցին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ շփումները նաև մի հնարավորություն են, որ Թուրքիան լիովին տեղեկանա թեմայի մասին/տիրապետի թեմային։

Թերթի նշմամբ՝ Անկարան և Բաքուն, ինչպես հայտնի է, «Զանգեզուրի միջանցք» անվամբ մի քաղաքականություն են օրակարգում պահում, որը կապելու է Նախիջևանն ու Ադրբեջանը, անցնելու է Հայաստանով, սակայն Հայաստանի վերահսկողության տակ չի լինելու։ Իսկ Հայաստանը միջազգային հանրության օրակարգին է ներկայացրել Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանն ու Իրանն ընդգրկող «Խաղաության խաչմերում» նախագիծը, որը բացելու է բոլոր տրանսպորտային ուղիները։

Թուրքիայում ազգայնական շրջանակների կողմից թշնամական խոսքի օգտագործման մասին մի հարցի պատասխանելիս Փաշինյանը, հետաքրքիր համեմատություն անելով նշել է․

«Խաղաղոթյան խաչմերուկը Թուրանի ճանապարհին խոչընդոտ չէ, ճանապարհն արդեն/առանց այդ էլ պատրաստ է, եթե որևէ ջրի ճանապարհ կա, այդ ջուրը բոլորով միասին կարող ենք խմել, որևէ խոչընդոտ չկա»։

Իր խոսքում շեշտելով, որ նոր շրջափուլում ենք գտնվում՝ Փաշինյանն ասաց, որ Թուրքիան Հայաստանի համար, Հայաստանն էլ Թուրքիայի համար սպառնալիք չէ։ 

 

 

Աղբյուր`    Agos.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
17:45, 12 սեպ
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
15:46, 12 սեպ
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}