• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 12:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց13:15, 28 Փետրվար 2014

Թուրքահայ լրագրող. «Թուրքիան այլևս իրավունք չունի խոսելու ժողովրդավարության անունից»

Թուրքահայ լրագրող. «Թուրքիան այլևս իրավունք չունի խոսելու ժողովրդավարության անունից»

Պոլսահայ հայտնի գրող, հրապարակախոս, լեզվաբան Սևան Նիշանյանն սեփական հողատարածքի վրա «ապօրինի» շինություն կառուցելու  մեղադրանքով 2014-ի հունվարի 2-ից երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել:  Նիշանյանի բանտարկությունը մտավորականների շրջանում  դժգոհություն էր հարուցել: Բանտում նրա նկատմամբ կիրառվող սահմանափակումները վերացնելու նպատակով էլեկտրոնային ստորագրահավաք էր սկսվել: Իսկ օրերս «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքի հայազգի հոդվածագիր Հրանտ Գասպարյանը տեղեկացրել էր, որ  Նիշանյանին տեղափոխել են խստացված ռեժիմով գաղութ:

«Ermenihaber» լրատվականը Նիշանյանի տեղափոխման բուն պատճառների, նրա նկատմամբ կիրառվող սահմանափակումների, ինչպես նաև Թուրքիայում համացանցի մասին նոր օրենքի և դրա՝ ժողովրդավարության ու առաջիկա ընտրությունների վրա հավանական ազդեցությունների մասին զրուցել է լրագրող Հրանտ Գասպարյանի հետ:

- Սևան Նիշանյանին  խստացված ռեժիմով գաղութ  տեղափոխելը արդյո՞ք նրան լռեցնելու նպատակ է հետապնդում: Արդյո՞ք Նիշանյանը, ով  հարցաքննության է ենթարկվել բանտապահի կողմից գողության դեպքի մասին գրելու փաստարկով , այսուհետև կմնա խստացված ռեժիմով գաղութում:

- Սևան Նիշանյանը համեմատաբար մեղմ պայմաններով «Թորբալը» կալանավայրից տեղափոխվել է  «Բուջա» խստացված ռեժիմով գաղութ: Դա նրան առավել մեկուսացնելու և պատժելու նպատակ է հետապնդում:  Սա վախեցնելու և ահաբեկելու նախաձեռնություն է:  Երբ Սևանը գտնվել է «Թորբալը» բանտում, բանտապահը գողացել է նրա պլաստիկ քարտը: Այս փաստը բացահայտելու պատճառով Սևանին տեղափոխելը ցույց է տալիս, թե ինչպիսի անարդարություն է իրականացվում նրա  նկատմամբ: Սևանին խստացված ռեժիմով գաղութ ուղարկելը մտավոր ասպարեզում նրա գործունեությունը արգելակելու փորձ է: Սևան Նիշանյանը հեղինակել է գրքեր, գյուղ է շենացրել, երկրում տեղի ունեցող զարգացումներում իր ներդրումն ունի, մտքի ազատության բնագավառում մրցանակներ է ստացել, Հրանտ Դինքի անվան մրցանակի թեկնածու է: Եվ ահա այս մարդու ճակատագիրը բանտի ղեկավարությանն է թողնվել:  Սա  Թուրքիայի քաղաքացիների արդարության ընկալման մեջ խորը վերք է բացել: Դժվար կլինի ասել, թե «արդարության» ընկալման նման իրավիճակում  Նիշանյանը որքան կմնա  խստացված ռեժիմով գաղութում:

- Ըստ Ձեզ` Նիշանյանի դեմ ինչո՞ւ են ճնշումներ գործադրում:

Սևան Նիշանյանը Թուրքիան ցնցած կոռուպցիոն կամ նմանատիպ որևէ հանցանք մինչև օրս չի գործել, սակայն բանտում է հայտնվել, քանի որ մտածել և խոսել է ՝ արտահատելով ճշմարտությունը, որը շատերին դուր չի եկել: Այսպիսի մթնոլորտում ավելի  է պարզ դառնում, որ դատաիրավական համակարգը պետության պաշտոնական գաղափարախոսության ռեֆլեքսով է շարժվում: Պետության պաշտոնական գաղափարախոսությունը, որը Թուրքիայում տեսանելի և զգալի է, հիմնվում է կեղծիքի վրա, լայն զանգվածների վրա ճնշում գործադրելու,  ահաբեկելու, կոտորելու ճանապարհով փորձում է ընդունել տալ այն: Համալսարանները, դատարանները, թերթերը, լրատվամիջոցները կարողանում են այս գաղափարախոսության շրջանակներում աշխատել:

Սևան Նիշանյանը մարդու իրավունքներին հակասող «թուրք-սուննի» տարրը հիմք ընդունող գաղափարախոսության մասին «Սխալ հանրապետություն» գիրքն է հրատարակել: Գրքի հրատարակումից հետո  նրա  դեմ կրկին դատական գործեր բացվեցին «ապօրինի շինարարության»  մեղադրանքով: Այս ռազմավարությունը, որը հաճախ է կիրառվում, նորություն չէ և անհրաժեշտ է այս խորամանկության մասին բարձրաձայնել և կանխել:

Շիրինջեի գյուղը շենացնող Նիշանյանին անհրաժեշտ էր կատարած գործերի համար մրցանակ տալ, մինչդեռ պետությունը փորձում էր Նիշանյանի համար դժվարություններ ստեղծել և խոչընդոտել նրա աշխատանքները: Նիշանյանը, որ մի ամբողջ գյուղ զբոսաշրջության կենտրոն էր դարձրել  և կենսունակություն բերել շրջանի բնակավայրերին, Շիրինջեում սեփական հողատարածքի վրա «ապօրինի» երկու պատի կառուցման համար ազատազրկվեց:

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային «Amnesty International»  կազմակերպությունը  Սևանի  դատապարտման մասին հայտարարության մեջ նշել է, որ Նիշանյանին  ապօրինի կառուցապատման համար բանտարկելը համոզիչ չի հնչում: Մենք բոլորս գիտենք, որ Սևանը ազատազրկման է դատապարտվել ոչ թե «ապօրինի կառուցապատման», այլ իր բաձրաձայնած գաղափարների պատճառով: Այս իրավիճակը Թուրքիայի  մտքի և խոսքի ազատության մատյանում գրանցվել է որպես մի նոր սկանդալ: Պետությունը չպետք է խորամանկորեն կեղծ պատրվակներ գտնելով պատժի այն մտավորականին, ում չի կարողանում  իր գաղափարների համար բացահայտ դատել: Իսկ եթե այդպես է վարվում, ապա մտքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները չպետք է լռություն պահպանեն:

- Թուրքիայում ընդունված համացանցի մասին նոր օրենքը համարվում է  խոսքի ազատության նոր սահմանափակում: Օրենքն ի՞նչ ազդեցություն կունենա:

- Այս նոր օրենքը նախատեսում է, որ Թուրքիայում կայքերի հասանելիությունը կարող է արգելափակվել, իսկ պետությունը հետևելու է,  թե յուրաքանչյուր օգտատեր ինչ կայքեր է մտնում և ինչ գործողություներ է անում, անձնական տվյալները 2 տարի արխիվում են պահվելու և ցանկացած պահ կարող են օգտատիրոջ  դեմ օգտագործվել որպես ապացույց: Սա նախևառաջ պատճառ կդառնա, որպեսզի լրագրողները, գրողները, մտավորականները դիմեն ինքնագրաքննության: Առաջադիմական գաղափարներ օրակարգ բերող մտավորականների նկատմամբ ամենամեծ ճնշումը, որ կարելի է կատարել, հենց այդ ինքնագրաքննությունն է: Այս նոր օրենքը համացանցի ազատության տեսանկյունից Թուրքիան հավասարեցնում է  Չինաստանի և Սաուդիան Արաբիայի պես երկրների մակարդակին:

Համացանցի մասին նոր օրենքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}