Հասարակական13:35, 31 Հունվար 2014
Թուրք հոդվածագիր. «Աբդուլլահ Օջալանի իրական անունը Արթին Հակոբյան է»

Քրդերի առաջնորդ, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր,
այժմ Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանին
թուրքերը բազմիցս վերագրել են հայկական ծագում, իսկ Թուրքիայի դեմ տասնամյակներ
շարունակ անջատողական պայքար մղող ՔԲԿ-ը` հայկական նախագիծ:
Նման բնույթի հերթական հրապարակմանը հանդիպում ենք ամերիկաբնակ թուրքերի «turknorthamerica.com» լրատվական կայքում: Հոդվածի հեղինակ Արմաղան Յըլմազը, Օջալանին ահաբեկիչ անվանելով, քննության է առնում վերջինիս էթնիկ ծագումը: Յըլմազը չի ստույգ հիմնավորում կամ փաստարկում Օջալանի հայկական ծագման մասին տեղեկությունը, բավարարվում է միայն հետևյալ անորոշ հղումով` «մի շարք աղբյուրներ»:
Ավելին` հոդվածագիրն ափսոսանք է հայտնում, որ Թուրքիայի կառավարությունն ու զանգվածային լրատվամիջոցները խորամուխ չեն լինում Օջալանի հայկական ծագման խնդրի մեջ: Նա ուշադրություն է հրավիրում Օջալանի կենսագրության վրա:
«Օջալանի հայրը հայկական ծագում ունի: Ընտանիքն Ամարա (Օմերլի) գյուղից է, որը հայկական հնագույն բնակավայր է: 1915-ից հետո բնակեցվել է քրդերով: Աբդուլլահ Օջալանին ընտանիքում անվանում էին Արթին, ազգանունն էլ` Հակոբյան»:
Յըլմազը հիշատակում է Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ և «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱԶԿ-MHP) ներկա պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուի մասին, ով տարիներ առաջ հայտարարում էր, թե քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության մեջ բազմաթիվ հայեր կան:
Յըլմազը նշում է, որ Օջալանի հայկական ծագման մասին լուրերը նոր չեն և վաղուց են շրջանառվում: Սակայն առ այսօր ոչ պետության ոչ էլ թեմային առնչակից անձանց կողմից ոչ հերքվում է, ոչ էլ` հաստատվում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Վերագնումի (ռեպո) պայմանագրի հիման վաճառվում են պարտատոմսեր՝ որոշ ժամանակ անց դրանք ավելի բարձր գնով հետ գնելու պայմանավորվածությամբ:

Մինչ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն, կրիպտո ակտիվ օգտագործողների թիվը անցնում է 10 մլն-ը:

Համաձայնագիրը վերաբերվում է ազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս մասին հայտնում է թուրքական մերձիշխանական «Turkiye» թերթի կայքը։
Ստամբուլի նախկին քաղաքապետը նախագահական ընտրություններում ձայների 12 տոկոսի առավելությամբ կարող էր հաղթել Թուրքիայի ներկայիս ղեկավարին:
Ինչպես հայտնում են Թուրքիայի ՊՆ-ի աղբյուրները, խնդրանքը վերաբերում է ռազմական կարողունակությունների բարձրացմանը:
Հրեա մասնագետը նշել է, որ թուրքական հրթիռի նախորդ տարբերակը սպառնալիք էր Հունաստանի և Հայաստանի համար, իսկ այժմ՝ այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։
Թուրքիան պարտավորվել է չօգտագործել այդ ռազմական ինքնաթիռները ՆԱՏՕ-ի դաշինքի մեկ այլ անդամ դեմ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |