Հասարակական09:20, 20 Հունվար 2014
Հասան Գյուչլու. « Դինքի հայ լինելը դուր չէր գալիս որոշ շրջանակների»

Յոթ տարի առաջ Շիշլիում սպանված պոլսահայ նշանավոր լրագրող,
հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության հերթական տարելիցին այդ թեման արծարվում է
թուրքական մամուլի հրապարակումներում: «61 սաաթ» լրատվականի սյունակագիր Հասան
Գյուչլուն իր «Հրանտ Դինքը և հարգանքի բացակայությունը» հոդվածում ափսոսանք է
հայտնում Դինքի անժամանակ կորստի կապակցությամբ: Ցավով փաստում է, որ Դինքի
քաղաքական հայացքները, կենսակերպը, հայ լինելը, Թուրքիայում ապրող լրագրող լինելը
դուր չէր գալիս որոշ շրջանակների:
«Դինքն իր գործն իսկապես սիրող, հետևողական, համարձակ կեցվածքով հանդես եկող լրագրող էր»:
Հոդվածագիրը նշում է, որ Դինքի սպանության պատճառը նաև այն էր, որ նրա հոդվածները սխալ կերպ էին ընկալվում: Օրինակ է բերում Դինքի այն խոսքերը, երբ նա կոչ էր արել «թուրքին հանգիստ թողնել և զբաղվել Հայաստանով, որպեսզի հայի երակում թուրքի նկատմամբ թշնամանքով թունավորված արյան փոխարեն հոսի մաքուր արյուն»: Գյուչլուն նշում է, որ սխալ ընկալման և մեկնաբանությունների հետևանքով թունավորված արյունը վերագրվել է թուրքական արյանը, մինչդեռ իրականում խոսքը վերաբերել է այն արյանը, որն ատելությունից ու թշնամանքից է թունավորվում:
«Եթե այդ հոդվածն ամբողջությամբ կարդաք, կտեսնեք, որ թուրքերի դեմ ռասիստական ոչ մի խոսք չկա»,- գրում է Գյուչլուն: Նա ընդգծում է, որ անկախ քաղաքական դիրքորոշումից, կրոնական պատկանելությունից, լեզվից, գույնից մարդու նկատմամբ հարկավոր է հարգանք տածել` հիշեցնելով միջնադարյան թուրք բանաստեղծ Յունուս Էմրեի խոսքը.
«Արարածին սիրեմ Արարիչի շնորհիվ»:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինք սպանվել է 2007թ. հունվարի 19-ին թիկունքից գլխին արձակված 3 հրազենային կրակոցից: Մինչև սպանությունը Դինքը բազմիցս ստացել էր մահվան սպառնալիքներ, բայց խիզախորեն շարունակում էր իր ակտիվ գործունեությունը, բարձրաձայում էր Հայոց ցեղասպանության և Թուրքիայի հայ համայնքի իրավունքների մասին: Դինքի հուղարկավորությունը ոտքի է հանում հազարավոր մարդկանց, նա դառնում է ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության խորհրդանիշ:
Սպանության գործով դատավարությունը տևում է 5 տարի:
Մարդասպան Օգյուն Սամասթը դատապարտվում է 22 տարվա ազատազրկման, իսկ
պատվիրատուներից մեկը՝ Յասին Հայալը, ցմահ ազատազրկման: Հրապարակված դատավճռի
համաձայն` Դինքի սպանության հետևում չկա որևէ հանցավոր խմբավորում: Դատավճռին
իրենց անհամաձայնությունն են հայտնում Դինքի փաստաբանները և ընտանիքը: 2013թ.
հունվարին Թուրքիայի հանրապետական դատախազությունը Դինքի գործով դատավճիռը չեղյալ
է հայտարարում: Սկսվում է նոր դատավարություն, բայց Դինքի ընտանիքի անդամները չեն
հավատում թուրքական դատարանի արդարությանը և հրաժարվում են մասնակցել դատական
նիստերին:
Իր վերջին հոդվածի մեջ Հրանտ Դինքն իրեն նմանացրել էր մի աղավնու, որը միշտ ստիպված է զգոն լինել վտանգից խուսափելու համար։ «Բայց ես չեմ սարսափում, քանի որ այս հասարակության մեջ աղավնիներին չեն կրակում»,- գրել էր Դինքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Վերագնումի (ռեպո) պայմանագրի հիման վաճառվում են պարտատոմսեր՝ որոշ ժամանակ անց դրանք ավելի բարձր գնով հետ գնելու պայմանավորվածությամբ:

Մինչ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն, կրիպտո ակտիվ օգտագործողների թիվը անցնում է 10 մլն-ը:

Համաձայնագիրը վերաբերվում է ազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս մասին հայտնում է թուրքական մերձիշխանական «Turkiye» թերթի կայքը։
Ստամբուլի նախկին քաղաքապետը նախագահական ընտրություններում ձայների 12 տոկոսի առավելությամբ կարող էր հաղթել Թուրքիայի ներկայիս ղեկավարին:
Ինչպես հայտնում են Թուրքիայի ՊՆ-ի աղբյուրները, խնդրանքը վերաբերում է ռազմական կարողունակությունների բարձրացմանը:
Հրեա մասնագետը նշել է, որ թուրքական հրթիռի նախորդ տարբերակը սպառնալիք էր Հունաստանի և Հայաստանի համար, իսկ այժմ՝ այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։
Թուրքիան պարտավորվել է չօգտագործել այդ ռազմական ինքնաթիռները ՆԱՏՕ-ի դաշինքի մեկ այլ անդամ դեմ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |