Հասարակական06:42, 17 Հունվար 2014
Արա Գյուլերը հիվանդանոց է տեղափոխվել

Երեկ երեկոյան պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը տեղափոխվել է Ստամբուլի Շիշլիի թաղամասում գտնվող հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» թերթը, պատճառը եղել է երիկամային անբավարարությունը: Այժմ Գյուլերը գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Գյուլերի առողջական դրության մասին տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ լուսանկարիչը երկար ժամանակ է՝ բուժում է ստանում երիկամային հիվանդության դեմ:
«Երեկ էլ Գյուլերը հիվանդանոց էր եկել բուժումը ստանալու համար, սակայն նրա ճնշումը ցածր է եղել, և բժիշկները որոշել են բուժումը կատարել մասնագիտական հսկողության տակ»,-նշվում էհաղորդագրության մեջ:
Նշենք, որ սոցցանցերում,
հատկապես Twitter-ում լուրեր էին տարածվել, թե հայտնի լուսանկարիչը մահացել է, ինչի կապակցության թուրքական սոցիալական ցանցերի օգտատերերն իրենց ցավակցությունն էին հայտնել:
Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականին Ստամբուլում: 1950 թվականից սկսել է զբաղել լրագրությամբ: Նրա լուսանկարները բազմիցս ցուցադրվել են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում և բազմաթիվ այլ երկերներում: Տաղանդավոր արվեստագետը լուսանկարել է այնպիսի հայնտիների, ինչպիսիք են Ուինսենթ Չերչիլը, Առնոլդ Թոյնբը,Պիկասոն, Սալվադոր Դալին, Ալֆրեդ Հիչքոքը, Մարիա Կալլասը, Վիլյամ Սարոյանն ու Փարաջանովը և բազմաթիվ այլ հայտնիներ:
Արա Գյուլերին 2013-ին շնորհվել է ոսկե մեդալ ՀՀ մշակույթի նախարարության կողմից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Վերագնումի (ռեպո) պայմանագրի հիման վաճառվում են պարտատոմսեր՝ որոշ ժամանակ անց դրանք ավելի բարձր գնով հետ գնելու պայմանավորվածությամբ:

Մինչ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն, կրիպտո ակտիվ օգտագործողների թիվը անցնում է 10 մլն-ը:

Համաձայնագիրը վերաբերվում է ազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս մասին հայտնում է թուրքական մերձիշխանական «Turkiye» թերթի կայքը։
Ստամբուլի նախկին քաղաքապետը նախագահական ընտրություններում ձայների 12 տոկոսի առավելությամբ կարող էր հաղթել Թուրքիայի ներկայիս ղեկավարին:
Ինչպես հայտնում են Թուրքիայի ՊՆ-ի աղբյուրները, խնդրանքը վերաբերում է ռազմական կարողունակությունների բարձրացմանը:
Հրեա մասնագետը նշել է, որ թուրքական հրթիռի նախորդ տարբերակը սպառնալիք էր Հունաստանի և Հայաստանի համար, իսկ այժմ՝ այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։
Թուրքիան պարտավորվել է չօգտագործել այդ ռազմական ինքնաթիռները ՆԱՏՕ-ի դաշինքի մեկ այլ անդամ դեմ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |