Հասարակական08:56, 13 Հունվար 2014
Հայկո Բաղդադը բաց նամակ է հղել հայերին մեղադրող քուրդ գործչին

«Քրդական համայնքների միության»
(KCK-ՔՀՄ) գործադիր խորհրդի համանախագահ Բեսե Հոզաթի վերջին հայտարարությունը, թե հայկական, հունական ու իսրայելական լոբբիները «զուգահեռ պետություններ» են Թուրքիայի ներսում, մեծ իրարանցում էր առաջացրել թուրքական մամուլում և դարձել քննարկման առարկա:
Թուրքական «Թարաֆ» թերթի սյունակագիր հայազգի Հայկո Բաղդադը բաց նամակ է հղել Հոզաթին՝ մի շարք հարցեր բարձրացնելով:
«Ո՞վքեր են այն հայերը և հույները, որոնք իբրև թե խոչընդոտում են Թուքիայի ժողովրդավարացմանը:
Թուրքիայում 60000 հայ, 20000 հրեա և 1500 հույն է մնացել:
Ձեր ասած «զուգահեռ պետություն» կառույցի մեջ վերոնշյալ ազգային փոքրամասնությունները տե՞ղ են գտնում:
Դուք կարծո՞ւմ եք, որ հայ, հույն և հրեա քաղաքացիները գործում են այնպիսի կառույցներում, ինչպիսիք են հատուկ նշանակության բաժինը և JİTEM-ը,
որոնց
անունները հիշատակվում են մի շարք սպանությունների գործով:
Ձեր նշած ազգերի ներկայացուցիչներն արդյո՞ք մեր բարեկամներն են, որոնց սփյուռքահայեր ենք անվանում և ովքեր ցեղասպանության ենթարկվեցին, հայրենազրկվեցին ու գոյություն փորձում են այլ երկրներում պահպանել:
Եթե այո, ապա
«ազգայնական հայ և հույն լոբիստական ուժերը» կոնկրետ ի՞նչ վնաս են հասցրել քրդական հարցի կարգավորման գործընթացին:
Հաշվի չե՞ք առնում, որ
ձեր արտահայտությունները
մեր բոլորի կյանքն անտանելի դարձնող այլտայացության համար գործիք կարող են դառնալ:
Չե՞ք կարծում, որ ձեր արտահայտությունները առաջացնում են բարոյալքություն մի ժամանակահատվածում,
երբ, «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) բոլոր ազգերին միավորելով,
պատրաստվում է մասնակցել ընտրություններին:
Գիտե՞ք, որ ձեր հայտարարությամբ վիրավորում եք յուրաքնաչյուր հայի, հույնի և հրեայի: Տեղյակ ե՞ք, որ ԺԴԿ-ում ընդգրկված են մեծ թվով ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ»,-գրում է Բաղդադը` քուրդ գործչին հիշեցնելով, որ բազմաթիվ դժվարություններ
հայերը, քրդերը և ազգային այլ փոքրամասնություններ միասին են հաղթահարել Թուրքիայում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Վերագնումի (ռեպո) պայմանագրի հիման վաճառվում են պարտատոմսեր՝ որոշ ժամանակ անց դրանք ավելի բարձր գնով հետ գնելու պայմանավորվածությամբ:

Մինչ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն, կրիպտո ակտիվ օգտագործողների թիվը անցնում է 10 մլն-ը:

Համաձայնագիրը վերաբերվում է ազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս մասին հայտնում է թուրքական մերձիշխանական «Turkiye» թերթի կայքը։
Ստամբուլի նախկին քաղաքապետը նախագահական ընտրություններում ձայների 12 տոկոսի առավելությամբ կարող էր հաղթել Թուրքիայի ներկայիս ղեկավարին:
Ինչպես հայտնում են Թուրքիայի ՊՆ-ի աղբյուրները, խնդրանքը վերաբերում է ռազմական կարողունակությունների բարձրացմանը:
Հրեա մասնագետը նշել է, որ թուրքական հրթիռի նախորդ տարբերակը սպառնալիք էր Հունաստանի և Հայաստանի համար, իսկ այժմ՝ այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։
Թուրքիան պարտավորվել է չօգտագործել այդ ռազմական ինքնաթիռները ՆԱՏՕ-ի դաշինքի մեկ այլ անդամ դեմ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |