Հասարակական09:16, 11 Հունվար 2014
Ստամբուլում հայ ընտանիքի տունը քանդել են և թողել անօթևան

Ստամբուլի քաղաքապետարանի կարգադրությամբ քաղաքապետարանի աշխատակիցները քանդել են Համբարձում և Ժանետ Սոլարբաշներին պատկանող տունը, վերջիններս իրենց 7 երեխաների հետ միասին հայտնվել են փողոցում:
Թուրքական «Գերչեք գյունդեմ» լրատվական կայքը հաղորդում է, որ Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում գտնվող տունը պետությունից գնել էր Համբարձումի հայրը՝ Հովհաննես Սոլարբաշը, դեռևս 1915 թվականին, երբ Յոզգաթից տեղափոխվել էր Ստամբուլ:
Հայ ընտանիքը, որ վճարել էր գույքի բոլոր հարկերը, մինչև 1983 թվականը սեփականությունը հաստատող փաստաթղթեր չի ունեցել: Համբարձումը սեփականության վկայականը գնել էր 1983 թվականին՝ քաղաքապետարանին վճարելով 2 հազար թուրքական լիրա :
Սակայն նախորդ տարի Ստամբուլի քաղաքապետարանը որոշում էր կայացրել այդ տարածքում գտնվող 5 տները քանդել: 5 տներից չորսն այդ թվում նաև Սոլարբաշներին պատկանող տունն արդեն քանդել են:
Համբարձումը հայտնել է, որ ինքը դեմ չէ, որ այդ տարածքում այլ բնակարաններ կառուցվեն, սակայն ցանկանում է, որ դրանցից մեկը հատկացվի իր ընտանիքին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Վերագնումի (ռեպո) պայմանագրի հիման վաճառվում են պարտատոմսեր՝ որոշ ժամանակ անց դրանք ավելի բարձր գնով հետ գնելու պայմանավորվածությամբ:

Մինչ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն, կրիպտո ակտիվ օգտագործողների թիվը անցնում է 10 մլն-ը:

Համաձայնագիրը վերաբերվում է ազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս մասին հայտնում է թուրքական մերձիշխանական «Turkiye» թերթի կայքը։
Ստամբուլի նախկին քաղաքապետը նախագահական ընտրություններում ձայների 12 տոկոսի առավելությամբ կարող էր հաղթել Թուրքիայի ներկայիս ղեկավարին:
Ինչպես հայտնում են Թուրքիայի ՊՆ-ի աղբյուրները, խնդրանքը վերաբերում է ռազմական կարողունակությունների բարձրացմանը:
Հրեա մասնագետը նշել է, որ թուրքական հրթիռի նախորդ տարբերակը սպառնալիք էր Հունաստանի և Հայաստանի համար, իսկ այժմ՝ այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։
Թուրքիան պարտավորվել է չօգտագործել այդ ռազմական ինքնաթիռները ՆԱՏՕ-ի դաշինքի մեկ այլ անդամ դեմ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |