Հասարակական07:51, 10 Հունվար 2014
ԺԴԿ. «Հայերի, հույների և հրեաների ինքնությունը «զուգահեռ պետության» հետ չի կարող կապակցվել»

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահներ Սեբահաթ Թունջելը և Էրթուղրուլ Քյուրքչյուն գրավոր հայտարարություն են տարածել՝ ի պատասխան «Քրդական համայնքների միության» գործադիր խորհրդի համանախագահ Բեսե Հոզաթի հայտարարությանն այն մասին, թե հայերը, հույները, հրեաները կապված են «զուգահեռ պետության» հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Դեմքրատ հաբեր» լրատվական կայքը:
Սեբահաթ Թունջելի և Էրթուղրուլ Քյուրքչյուի գրավոր
հայտարարության մեջ նշվում է, որ հասարակությունից, պետությունից, օրենքից,
քաղաքականությունից դուրս մղված և հաճախ խտրական վերաբերմունքի զոհ դարձած հայերի,
հույների և հրեաների ինքնությունը «զուգահեռ պետության» հետ չի կարող կապակցվել:
Նշվում է, որ ԺԴԿ-ում, որը
պայքարում է անցյալում տեղի ունցած հայերի ասորիների ցեղասպանության, հույների
տեղահանության և աքսորի, Թուրքիայի և
Հունաստանի միջև բնակչության փոխանակման պատճառով պատճառով եղած կորուստների
հատուցման և ժողովուրդների վերադարձի համար, ընդգրկված են
Թուրքիայում ապրող գրեթե բոլոր ազգերի ներկայացուցրները՝ հայեր, հույներ, հրեաներ,
չերքեզներ, լազեր, քրդեր, թուրքեր և այլն:
Կուսակցության ներկայացուցիչներն ընդգծել են, որ երկար ժամանակ
պաշտոնական ժխտողականության և ոչնչացման դեմ պայքարող քուրդ ժողովրդի հեղափոխական
ներկայացուցիչները պետք է նախընտրեն արտահայություններ, որոնք կվերակենդանացնեն
նույն տարածքում ապրող ժողովուրդների հավասարության և եղբայրության գաղափարը և կամրապնդեն համագործակցությունը հանուն
պայքարի:
Հիշեցնենք, որ «Քրդական համայնքների միության» (KCK-ՔՀՄ)
գործադիր խորհրդի համանախագահ Բեսե Հոզաթը հայտարարել էր, որ Թուրքիայի ներսում
ստեղծվել են կառույցներ, որոնք, ըստ էության, պետություն են պետության մեջ՝ դրանք
անվանելով «զուգահեռ պետություններ»: Նա մասնավորապես մատնանշել էր Ֆեթուլլահ
Գյուլենի համայնքը, հայկական, հունական ու իսրայելական լոբբիները:
Նախորդող հրապարակումներ՝
http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1353
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Վերագնումի (ռեպո) պայմանագրի հիման վաճառվում են պարտատոմսեր՝ որոշ ժամանակ անց դրանք ավելի բարձր գնով հետ գնելու պայմանավորվածությամբ:

Մինչ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն, կրիպտո ակտիվ օգտագործողների թիվը անցնում է 10 մլն-ը:

Համաձայնագիրը վերաբերվում է ազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս մասին հայտնում է թուրքական մերձիշխանական «Turkiye» թերթի կայքը։
Ստամբուլի նախկին քաղաքապետը նախագահական ընտրություններում ձայների 12 տոկոսի առավելությամբ կարող էր հաղթել Թուրքիայի ներկայիս ղեկավարին:
Ինչպես հայտնում են Թուրքիայի ՊՆ-ի աղբյուրները, խնդրանքը վերաբերում է ռազմական կարողունակությունների բարձրացմանը:
Հրեա մասնագետը նշել է, որ թուրքական հրթիռի նախորդ տարբերակը սպառնալիք էր Հունաստանի և Հայաստանի համար, իսկ այժմ՝ այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։
Թուրքիան պարտավորվել է չօգտագործել այդ ռազմական ինքնաթիռները ՆԱՏՕ-ի դաշինքի մեկ այլ անդամ դեմ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |