Տնտեսական11:17, 07 Օգոստոս 2013
Թուրքիան ավելացրել արտահանման ծավալները դեպի հարևան երկրներ

«Թուրքիայի արտահանողների խորհուրդ»-ը հրապարակել է տվյալներ, ըստ որոնց,
2013-ի հուլիս ամսին հարևան երկրներ կատարված արտահանման ծավալները նախորդ տարվա
նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 14.5 տոկոսով` ընդհանուր առմամբ
կազմելով 2մլրդ 62մլն 827հզ դոլար:
Նշյալ ժամանակահատվածում, ըստ թուրքական «բեյազգազեթե» կայքի, հարևան երկրներ արտահանած ապրանքները կազմել են երկրի ընդհանուր արտահանության 16.3 տոկոսը:
Թուրքիային սահմանակից հարևան 9 երկրներից, ըստ ծավալների դասակարգման, առանձնացվել է միայն 8-ը, Հայաստանի Հանրապետությունը տեղ չի գտել այդ ցուցակում:
Ըստ այդմ` Թուրքիայից ընթացիկ տարվա հուլիսին կատարված արտահանման ծավալները կազմել են`
Իրաք – 1մլրդ 65 մլն 930 հզ դոլար
Ադրբեջան-Նախիջևան – 280 մլն 590 հզ
Իրան – 243 մլն 408 հզ
Բուլղարիա – 168 մլն 839 հզ
Հունաստան – 133 մլն 737 հզ
Վրաստան - 109 մլն 180 հզ
Սիրիա – 61 մլն 143 հզ
Նշվում է, որ արտահանման այս ողջ ծավալների մեջ մեծ մասը` 354 մլն 809 հզ դոլար, բաժին է ընկել քիմական արդյունաբերության սեկտորին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |