• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
02 Հունիս, 2025
Երկուշաբթի 17:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն06:51, 16 Մայիս 2013

Սպիտակ տունը, քաղաքական միտումներով, հակահայ միջնորդագիր է ներկայացնում ԱՄՆ Գերագույն դատարան

Սպիտակ տունը, քաղաքական միտումներով, հակահայ միջնորդագիր է ներկայացնում ԱՄՆ Գերագույն դատարան

Հարութ Սասունյան 
«Կալիֆոռնիա Կուրիեր
» թերթի հրատարակիչ և խմբագիր



Անցյալ տարվա հոկտեմբերին Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը հարցրել էր Օբամայի վարչակազմին, թե արդյոք պետք է վերանայի Դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը, որը չեղյալ էր համարել Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում կյանքի ապահովագրության հայցերի վաղեմության ժամկետի երկարացման մասին Կալիֆոռնիայի օրենքը (Բաժին 354.4): 


Միացյալ Նահանգների կառավարության շահերը Գերագույն դատարանում ներկայացնող Գլխավոր փաստաբանն անցյալ շաբաթ պատասխան էր ներկայացրել դատարան: Նա կոչ էր արել Գերագույն դատարանին չքննել հայցը, և ուժի մեջ թողնել 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի որոշումը, ըստ որի, Կալիֆոռնիայի օրենքը «անթույլատրելիորեն» ներխուժել է դաշնային կառավարության արտաքին գործերի լիազորությունների սահմաններից ներս:


Հաշվի առնելով նախագահ Օբամայի՝ Թուրքիայի առաջ խոնարհվելու տխրահռչակ համբավը, հատկապես Հայոց ցեղասպանության հարցերով, զարմանալի չէ, որ վարչակազմի միջնորդագիրը շատ ավելի զիջողական էր, քան այն հարցը, թե արդյոք Գերագույն դատարանը պետք է քննի սույն հայցը:


Միացյալ Նահանգների փաստաբանը հետևյալ անհիմն պնդումները կատարեց.


- Հակառակ հայ հայցվորների պնդումների՝ «Կալիֆոռնիայի նահանգը չի գործել իր ավանդական իրավասության շրջանակներում», այսինքն՝ ապահովագրության կարգավորման.


- Կալիֆոռնիայի օրենքը «ներխուժում է դաշնային կառավարության արտաքին գործերի հիմնական լիազորությունների սահմաններից ներս» և վճիռներ կայացնում՝ «հիմնված քաղաքական վիճելի հարցերի վրա, որոնք Օսմանյան կայսրությունում տեղի են ունեցել գրեթե մեկ դար առաջ».


- Այս օրենքը, բացի պարզապես ներխուժումից, «կխանգարի Թուրքիայի հետ արտաքին հարաբերություններին»: Նախագահ Բիլ Քլինտոնը և Ջորջ Բուշ կրտսերը դեմ են արտահայտվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի բանաձևերին, պնդելով որ նման միջոցառումները «կվնասեն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերին».


- Բաժին 354.4-ը «անթույլատրելիորեն կներխուժի դաշնային կառավարության արտաքին գործերի լիազորությունների» այն ասպարեզը, որտեղ Միացյալ Նահանգները «գործել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո ընկած ժամանակաշրջանում ամերիկացի քաղաքացիների որոշ հայցեր լուծելու համար՝ Անկարայի համաձայնագրի (25 հոկտեմբերի 1934 թ.), Ամերիկյան Լոզանի դաշնագրի (6 օգոստոսի 1923 թ.) և Բեռլինի դաշնագրի ու պահանջների համաձայնագրի (10 օգոստոսի 1922 թ.) միջոցով:


Պարտավոր ենք մի քանի հերքումներ ներկայացնել Միացյալ Նահանգների փաստաբանի սխալ և քաղաքական միտումներով պայմանավորված պնդումների առնչությամբ.


- Կալիֆոռնիայի օրենքը չի ներխուժում դաշնային կառավարության արտաքին գործերի լիազորությունների սահմաններից ներս, քանի որ այն պարզապես փորձում է կարգավորել ապահովագրական ընկերությունների պարտավորությունները, որոնք Կալիֆոռնիայի նահանգի իրավասության շրջանակներում են: Սույն օրենքը հնարավորություն է տալիս ուղղելու պատմական մի բացթողում՝ ստիպելով ապահովագրական ընկերություններին իրենց մահացած հաճախորդների ժառանգներին վճարել ժամկետանց գումարները:


- Սույն գործով ամբաստանյալները գերմանական ապահովագրական ընկերություններն են, այլ ոչ թե Թուրքիան, չնայած վերջինս հակընդդեմ միջնորդագիր էր ներկայացրել դատավարությանը: Հատկանշական է, որ Միացյալ Նահանգների փաստաբանի միջնորդագիրն արտացոլում է Թուրքիայի առաջ քաշած որոշ փաստարկները:


- Միացյալ Նահանգների փաստաբանն ընտրողաբար հիշատակում է Քլինտոնի և Բուշի վարչակազմերի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի բանաձևերին դեմ արտահայտվելը, անտեսելով Միացյալ Նահանգների ավելի վաղ տեսակետները Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, այդ թվում՝ 1975 և 1984 թվականներին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված երկու բանաձևերը, 1981թ. նախագահ Ռեյգանի ընդունած նախագահական Հռչակագիրը և 1951 թ. Միացյալ Նահանգների կառավարության կողմից Արդարադատության միջազգային դատարան ներկայացրած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթը:


- Միացյալ Նահանգների փաստաբանի հիշատակած բոլոր երեք պայմանագրերը (համաձայնագրերը) առնչություն չունեն սույն հայցի հետ: Անկարայի համաձայնագիրը և Ամերիկյան Լոզանի դաշնագիրը առնչվում են Թուրքիայի Հանրապետությանը և ոչ թե գերմանական ապահովագրական ընկերություններին: Բացի այդ, Ամերիկյան Լոզանի դաշնագիրը, որպես չվավերացված պայմանագիր, իրավական ուժ չունի: Միացյալ Նահանգների փաստաբանը հակասում է ինքն իրեն՝ ընդունելով, որ Կալիֆոռնիայի օրենքը «հստակորեն չի հակասում Անկարայի համաձայնագրին, Ամերիկյան Լոզանի դաշնագրին կամ Բեռլինի դաշնագրին ու պահանջների համաձայնագրին», որոնք «քննարկում են միայն այն հայցերը, որոնք ներկայացվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում ԱՄՆ քաղաքացիներ համարվող անձանց կողմից, այլ ոչ թե նրանց, որոնք ԱՄՆ քաղաքացի են դարձել պատերազմի ավարտից հետո»:


Միացյալ Նահանգների փաստաբանի «իրավական կարծիքը» իր բոլոր առումներով թերի լինելուց բացի, ավելի շուտ քաղաքական հայտարարություն է, որն ամերիկյան քաղաքացիներին զրկում է ապահովագրական հայցերով հանդես գալու իրավունքից:


Մնում է միայն հուսալ, որ Գերագույն դատարանը կանտեսի Միացյալ Նահանգների փաստաբանի միջնորդագիրը և կհամաձայնի քննել գործը, սակայն այդ հավանականությունը քիչ է, քանի որ Դատարանը ընդունում է իրեն դիմած գործերի չնչին տոկոսը:


Եթե չվիճարկվեն Միացյալ Նահանգների փաստաբանի չհիմնավորված փաստարկները, ապա դրանք կարող են խիստ ժխտական ազդեցություն ունենալ ցեղասպանության հետ կապված փոխհատուցումների հետագա բոլոր ջանքերի վրա, հատկապես Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախօրեին:


Ամերիկահայ համայնքի ղեկավարները պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները Միացյալ Նահանգների փաստաբանի քաղաքական միտումներով պայմանավորված փաստարկներին հակազդելու համար՝ կասեցնելով բոլոր կապերը Օբամայի վարչակազմի հետ, բողոքի ցույցեր կազմակերպելով նախագահական ելույթների ժամանակ, ձգտելով Կոնգրեսի միջամտությամբ ստեղծել դաշնային հանձնաժողով ցեղասպանության վնասների փոխհատուցման համար՝ Հոլոքոստի գույքի հարցերով հանձնաժողովի նմանությամբ, և փոփոխություն մտցնելով Կալիֆոռնիայի օրենքի 354.4-րդ բաժնում՝ շրջանցելու համար ներկայացված առարկությունները, անկախ նրանից, թե դրանք որքան անհիմն են: Բացի այդ, Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ հետ կանչի իր ստորագրությունը Հայ-թուրքական արձանագրություններից, որոնք որպես պատրվակ բազմիցս հիշատակվում են Սպիտակ տան և ԱՄՆ դատարանների կողմից՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող ջանքերին ընդդիմանալու համար, իբր թե չխոչընդոտելու համար Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, որոնք գոյություն չունեն:


Այժմ ակնհայտ է, որ նախագահ Օբամայի կողմից ոգեկոչման ամենամյա ուղերձներում «Մեծ եղեռն» եզրույթի խաբուսիկ օգտագործումն ամենևին էլ հավասարազոր չէ Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ ի հեճուկս որոշ միամիտ անձանց ուրախ-զվարթ հայտարարությունների:


Վերջապես, ամերիկահայ համայնքը պետք է վերանայի Կոնգրեսի բանաձևերի միջոցով Ցեղասպանության ճանաչման իր ռազմավարությունը, որոնք ոչ միայն ավելորդ են, այլև բացասական ազդեցությունն են ունենում, քանի որ այս անհաջող փորձերը ոտնահարում են նախկինում ընդունված բանաձևերը և կասկածի տակ դնում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Միացյալ Նահանգների վաղուց ընդունած դիրքորոշումը:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում ակցիա է իրականացվել Մեծամորի ատոմակայանի փակման կոչով
Թուրքիայում ակցիա է իրականացվել Մեծամորի ատոմակայանի փակման կոչով

Ակցիայի մասնակիցները նշել են, որ Իգդիրն այժմ շատ է վնաս կրում Մեծամորի ԱԷԿ-ի պատճառով։

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2025 թվականին. նոր միտումներ և ռազմավարական հնարավորություններ
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2025 թվականին. նոր միտումներ և ռազմավարական հնարավորություններ

2025 թ. երկրորդ կեսը և 2026 թ. ցույց կտան, թե որքանով կկարողանա Անկարան բավարարել իր բարդ և երբեմն հակասական արտաքին քաղաքականական նպատակները:

Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել «ՀԱՄԱՍ»-ի  բանակցությունների գծով ղեկավարի հետ
Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել «ՀԱՄԱՍ»-ի բանակցությունների գծով ղեկավարի հետ

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Գազայում հարդադար հաստատելու բանակցությունները և տարածաշրջանային վերջին զարգացումները։

Ստամբուլում կկայանա ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը
Ստամբուլում կկայանա ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը

Հանդիպումը կկայանա տեղական ժամանակով 14:00-ին՝ Չըրաղան պալատում։

Թուրքիայի և Ադրբեջանի միջև կստորագրվի նավթի և բնական գազի արդյունահանման նոր համաձայնագիր
Թուրքիայի և Ադրբեջանի միջև կստորագրվի նավթի և բնական գազի արդյունահանման նոր համաձայնագիր

Այդ մասին հայնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը Բաքվի էներգետիկ շաբաթվա բացման արարողության ընթացքում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}