• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Օգոստոս, 2025
Ուրբաթ 14:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց13:30, 15 Ապրիլ 2013

Ստամբուլահայ երգչուհի. «Երգերս երկու ժողովուրդներին մոտեցնելու առաքելություն ունեն, դրանք ինձանից զորեղ են»

Ստամբուլահայ երգչուհի. «Երգերս երկու ժողովուրդներին մոտեցնելու առաքելություն ունեն, դրանք ինձանից զորեղ են»

Վերջերս Ստամբուլում թողարկվել է հայազգի երգչուհի Էրլին Թոմաօղլուի «Տարիներ վերջ» ձայնասկավառակը, որում տեղ գտած երգերն արևմտահայերենով են: Ձայնասկավառակում զետեղված 10 երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը հենց ինքը` Էրլինն է: Նա ծնվել ու մեծացել է Ստամբուլում: Այժմ, որպես երաժշտության ուսուցչուհի, աշխատում  է Ստամբուլի Գալֆայան հայկական մասնավոր նախակրթարանում:

Երգչուհին «Ermenihaber.am»-ին պատմել է, որ դեռ վաղուց ցանկություն ուներ հայերեն
կատարումներով հանդես գալ և չնայած մի քիչ ուշացումով, սակայն ի վերջո իր ցանկությունն իրականություն է դարձել:

Այն հարցին, թե ինչպես են նրա հայերեն երգեր
ն ընդունվում թուրք հանդիսատեսի կողմից, Էրլինը պատասխանել է. « Ինձ աջակցում ու քաջալերում են թե թուրք և թե հայ երաժշտասերները: Թուրք ընկերներս հայ ընկերներիցս շուտ գնեցին ձայնասկավառակս: «Ձյունի փաթիլ» կոչվող տեսահոլովակս որչափ հայ, նույնչափ էլ թուրք դիտողներ ունի»:

Խոսելով հայ-թուրքական հարաբերություններում և երկու ժողովուրդների միմյանց
մերձեցնելու հարցում արվեստի ունեցած դերի մասին` Էրլինը նշել է. «Կարծում եմ, որ երկու հարևան երկրները պետք է նոր էջ բացեն իրենց հարաբերություններում ու ամեն ինչ սկսեն նորից: Ես չգիտեմ, թե այս հարցում ինչ դեր կարող եմ խաղալ , բայց հավատում եմ, որ երգերս մերձեցման առաքելություն ունեն: Չգիտեմ իմ ուժը կբավականացնի, թե ոչ, բայց ես հավատում եմ, որ երգերս ինձանից զորեղ են: Այնքան զորեղ, որ մի համերգասրահում թուրքին ու հային կողք կողքի կնստեցնեն ու միասին երգել կտան»:

Վերջում ստամբուլահայ երգչուհին նշում է, որ առայժմ Հայաստանում բեմ բարձրանալու ծրագիր չունի, սակայն եթե հայաստանցի հանդիսատեսը ցանկանա իրեն մի օր լսել, դա իրեն անսահման երջանկություն կպարգևի:

                                                                                                            Հեղինակ `Աստղիկ Իգիթյան

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»
12:57, 22 հուլ
Իսրայելագետ. «Թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը խուսափում են բախվել Սիրիայի տարածքում»

Իսրայելում պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ իրենց համար անվտանգության ոլորտում սպառանալիք է դառնում Թուրքիան, և Իսրայելը պետք է պատրաստվի զսպել Թուրքիային՝ մասնավորապես Սիրիայի ուղղությամբ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Իրանցի պաշտոնյա. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված համաձայանգիրը պիտի վերանայվի»
Իրանցի պաշտոնյա. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված համաձայանգիրը պիտի վերանայվի»

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Թուրք ռեփեր. «Ես ամաչում եմ իմ թուրք լինելուց»
Թուրք ռեփեր. «Ես ամաչում եմ իմ թուրք լինելուց»

Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:

Թուրքիան և Սիրիան ռազմական համաձայնագիր են կնքել
Թուրքիան և Սիրիան ռազմական համաձայնագիր են կնքել

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Ճապոնիան Թուրքիայից կգնի ԱԹՍ-ներ՝ ընդդեմ Չինաստանի
Ճապոնիան Թուրքիայից կգնի ԱԹՍ-ներ՝ ընդդեմ Չինաստանի

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։

Թուրքիայի և Սիրիայի միջև խորանում է ռազմական համագործակցությունը
Թուրքիայի և Սիրիայի միջև խորանում է ռազմական համագործակցությունը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}