Տնտեսական12:52, 01 Մարտ 2013
Երևան-Վան ուղիղ չվերթ

«Narekavan Tour»-ի տնօրեն Արմեն
Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ թուրքական կողմի հետ 4 տարի
տևած բանակցությունները վերջապես արդյունք
են տվել: Հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել Երևան-Վան ուղիղ չվերթի
գործարկման շուրջ: Առաջին չվերթը տեղի կունենա ապրիլի 3-ին: Այն իրականացվելու է
թուրքական «Borajet» ընկերության հետ համատեղ շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և
կիրակի օրերին: Տոմսի նախնական արժեքը կլինի 250 դոլար, թռիչքի տևողությունը՝ 40
րոպե, սակայն առաջին ուղևորների համար 20 տոկոս զեղչ կլինի:
Արմեն Հովհաննիսյանը նաև նշել է, որ
ամեն տարի Արևմտյան Հայաստան այցելելու հարյուրավոր ցանկացողներ են լինում: Չվերթի
գործարկման հետ ակնկալվում է նրանց թվի ավելացում, ինչն էլ իր հերթին դրական
ազդեցություն կունենա Հայաստանի ու Թուրքիայի գործարար կապերի վրա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |