Տնտեսական11:36, 25 Հունվար 2013
Թուրքիայում հայտնաբերվել է խոշոր ածխավազան

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների
նախարարության 4 տարվա որոնողական աշխատանքներն ավարտվել են հաջողությամբ:
Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Քոնիա Քարափընար վայրում հայտնաբերվել են գորշ
ածուխի (լիգնիտ) հսկայական պաշարներ (1.8մլրդ տոննա): Հինգ հազար մեգավատ
հզորությամբ աշխատող ջերմաէլեկտրակայանի (ՋԷԿ) համար 30 տարվա վառելիք հանդիսացող
լիգնիտի այդչափ պաշարները նախատեսվում է ծառայեցնել երկրի տնտեսությանը. խթանել ածխի
կիրառմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, ըստ «Hurriyet» պարբերականի, ասել է. «Մենք շարունակելու ենք էներգետիկ հումքի աղբյուրներ հայտնաբերելու մեր աշխատանքները: Քոնիա Քարափընարում ածխային հիմքով էլեկտրաէներգիայի արտադրության կազմակերպման համար կպահանջվի 7-8մլն դոլարի ներդրում»:
Նշենք, որ այժմ Թուրքիայի էներգետիկան 70 տոկոսով կախված է էներգառեսուրսների արտաքին մատակարարումներից: Երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 45 տոկոսի համար հումք է ծառայում բնական գազը: Ածխի կիրառմամբ էլեկտրաէներգիայի արտադրության միջոցով Թուրքիան ձգտում է թուլացնել ռուսական և իրանական գազի մատակարարումներից ունեցած իր կախվածությունը և փնտրել հումքի առավել էժան աղբյուրներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |