Ցեղասպանություն07:02, 23 Հունիս 2016
Թուրքական «Kanal D»-ն Ցեղասպանության բանաձևի պատճառով եթերից հանել է գերմանական հաղորդաշարը
Թուրքական «Kanal D» հեռուստաալիքը դադարեցրել է համագործակցությունը գերմանական «ZDF» հեռուստաընկերության հետ՝ Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման պատրվակով:
Թուրքական «Diken.com.tr» կայքի փոխանցմամբ՝ գերմանական հեռուստաընկերությունն այս առթիվ հայտարարություն է տարածել: Հայտարարությամբ մասնավորապես ընդգծվել է, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի քվեարկությունից հետո թուրքական «Kanal D»-ն բազմաթիվ բողոքներ է ստացել, ինչի պատճառով եթերից հանել է «ZDF»-ի «Logo» անվամբ մանկական հաղորդաշարը:
«ZDF»-ից տեղեկացրել են նաև, որ իրենք ստացել են նշյալ որոշումը և ցավում են , որ «Logo» -ն հեռացվել է եթերից:
Աղբյուրը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ հենց գերմանական «ZDF» հեռուստաալիքն էր եթեր հեռարձակել գերմանացի հումորիստ Ժան Բյոհմերմանի հակաէրդողանական ելույթներն ու «գոտկատեղից ներքև» վիրավորանքներ պարունակող բանաստեղծությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ (մեկ դեմ և մեկ ձեռնպահ) հաստատեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Բունդեսթագի այս քայլը Թուրքիայում բուռն արձագանքի և ամենաբարձր մակարդակով սպառնալիքների ու վիրավորանքների տարափի առիթ հանդիսացավ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Միթաթ Չելիքփալան կարծիք է հայտնել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին:
Էրդողանը պարտվել է Սերբիայում, որտեղ հաղթել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով՝ 80% ձայն։
Ալի Յերլիքայան սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է վերջին օրերին Թուրքիայում հասունացող տրամադրություններին:
Թուրքական Metropoll հետազոտական ընկերության կառավարման խորհրդի նախագահ Օզեր Սենջարը գրում է, որ ԱԶԿ-ն համապետական նոր ընտրություններում ձայների 5.5 տոկոսը կզիջի ԺՀԿ-ին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |