• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Հունիս, 2025
Շաբաթ 21:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն09:27, 25 Ապրիլ 2016

Իտալական «Rai TV» -ն Թուրքիայի ճնշմամաբ եթերից հանել է «Հայոց ցեղասպանություն» վավերաֆիլմը

Իտալական «Rai TV» -ն Թուրքիայի ճնշմամաբ եթերից հանել է «Հայոց ցեղասպանություն» վավերաֆիլմը

Թուրքիան խոչընդոտել է իտալական հեռուստաալիքի եթերում Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

BBC-ի  թուրքական ծառայության Հռոմի թղթակից Օվգյու Փընարի լուրի համաձայն՝  վավերագրական  ֆիլմը ապրիլի 16-ին հանվել էր իտալական պետական «RAi» հեռուստաընկերության եթերից: Այս հանգամանքը հարուցել էր տեղի հայ համայնքի զայրույթը:

Հռոմի հայ համայնքի և Իտալիայում Հայաստանի ներկայացուցչության բողոքին տեղի տված «Rai»-ին ավելի ուշ հայտարարել է, որ ֆիլմը կցուցադրվի ապրիլի 24-ի երեկոյան:

Հռոմի հայկական համայնքի խորհուրդը թեմայի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ «Rai Storia» հեռուստաալիքը առանց որևէ հիմնավորման եթերից հանել է ամերիկյան արտադրության «Հայոց ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը:

Խորհուրդը խնդրի վերաբերյալ հարցում է ուղղել «Rai»-ի ղեկավարությանը, սակայն անպատասխան է մնացել: Ապրիլի 21-ին մամուլի հաղորդագրությամբ հանդես եկած հայկական համայնքի խորհուրդը հետևյալ հարցադրումն է արել. «Արդյո՞ք «Rai»-ին թուրքական ճնշման ազդեցությամբ է գրաքննության ենթարկում «Հայոց ցեղասպանությունը»:

Հայտարարությունում նաև հղում է կատարվել այն փաստին, որ անցյալ շաբաթ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության անցկացրած հարցումների համաձայն Իտալիան մամուլի ազատության առումով աշխարհում 77-րդն է:

«Ահա այս պատճառով է, որ Իտալիան մամուլի ազատության սանդղակում նահանջել է մինչև 77-րդ հորիզոնական: Մեզ մնում է մտածել, որ ֆիլմի՝ եթերից հանվելու պատճառը Viale Mazzini -ի (Rai -ի գլխավոր կենտրոնի) նկատմամբ Թուրքիայից եկող դիվանագիտական ճնշումներն են:

Մի՞թե պետք է մտածենք, թե Իտալիայի պետական հեռուստաընկերությունը ենթարկվում է մի պետության ցանկություններին, որի ավտորիտար հակումները բոլորին են հայտնի»:- ասված  է մամուլի հաղորդագրությունում:

Ապիրիլի 24-ին «Rai»-ն վերջապես հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության էթնիկ փոքրամասնություններից մեկը հանդիսացող հայերի մեծ մասը սպանվել է, դա եղել է աշխարհի ամենամեծ ցեղասպանություններից մեկը: Մասսայական սպանությունների և դժվարությունների արդյունքում ավելի քան 1 մլն հայ է զոհվել: Ապրիլի 24-ն այդ իրադարձությունների հիշատակման օրն է: Եվ այդ իրադարձությունները պատմող «Հայոց ցեղասպանությունը» վերնագրով վավերագրական ֆիլմն էլ «Rai»-ի եթերում կցուցադրվի կիրակի օրը՝ ապրիլի 24-ի երեկոյան ժամը 23:00-ին»:

Միջանկյալ նշենք, որ առայժմ ստույգ տեղեկություն չկա, ցուցադրվել է արդյոք ֆիլմը, թե՞ կրկին՝ ոչ:

Ի դեպ, Անդրեյ Գոլդբերգի հեղինակած ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2006թ.՝ ԱՄՆ-ի «PBS» հեռուստաալիքի եթերում: Ֆիլմում իրենց մասնակցությունն ունեն Պետեր Բալաքյանը, Սամանդա Փովերը, Թաներ Աքչամը, Հալիլ Բերքթայը, Ջուլիանա Մարգուլիեսը, Էդ Հարրիսը, Նատալի Պորտմանը, Լաուրա Լիննեյը  և Օռլանդո Բլումը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Էրդողան. «Թուրքիան իր կատարցի եղբայրների կողքին է»
Էրդողան. «Թուրքիան իր կատարցի եղբայրների կողքին է»

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանիի հետ։

Սաուդյան ընկերությունից Թուրքիայում ռեկորդային ներդրում է սպասվում
Սաուդյան ընկերությունից Թուրքիայում ռեկորդային ներդրում է սպասվում

Ստացված տեղեկությունների համաձայն՝ 5 գիգավատ հզորությամբ նախագիծը ներկայիս գներով կարժենա 5 մլրդ դոլար:

Թուրքիայի ամենահարուստ մարդու կարողությունը կազմում է 5.3 մլրդ դոլար
Թուրքիայի ամենահարուստ մարդու կարողությունը կազմում է 5.3 մլրդ դոլար

Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի 30 միլիարդատատերերի ցանկը:

Ստամբուլում կայացել է հայ և թուրք նախարարների հանդիպումը (Լուսանկարներ)
Ստամբուլում կայացել է հայ և թուրք նախարարների հանդիպումը (Լուսանկարներ)

Դավիթ Խուդաթյանը և Ալփարսլան Բայրաքթարը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության հնարավորությունները։

Էրդողանի խորհրդականը գերմանացիների հետ քննարկել է ռազմարդյունաբերական համագործակցությունը
Էրդողանի խորհրդականը գերմանացիների հետ քննարկել է ռազմարդյունաբերական համագործակցությունը

Աքիֆ Չաղաթայ Քըլըչը Գերմանիայում հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների հետ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}