• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Հունիս, 2025
Կիրակի 15:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն11:49, 25 Մարտ 2016

«Ո՞վ սպանեց հայերին» արաբերեն ֆիլմը պարգևատրվել է Նյու Յորքի կինոփառատոնում

«Ո՞վ սպանեց հայերին» արաբերեն ֆիլմը  պարգևատրվել է Նյու Յորքի կինոփառատոնում

Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին արաբերեն փաստագրական ֆիլմը Նյու Յորքում երկու մրցանակի է արժանացել: Թուրքական «DemokratHaber» լրատվական կայքի սյունակագիր Հրանտ Գասպարյանի տեղեկացմամբ՝ «Ով սպանեց հայերին» ֆիլմը  մասնակցել  է ԱՄՆ-ում անցկացված «Socially Relevant Films» միջազգային կինոփառատոնին: Կինոփառատոնին ընդհանուր առմամբ մասնակցել են 32 երկիր ներկայացնող ֆիլմեր ու ռեժիսորներ:

Եգիպտոսցի պրոդյուսեր Մարիամ Զաքիի և ռեժիսոր Մուհամմեդ Հանաֆիի հեղինակած ֆիլմը մրցանակի է արժանացել «Լավագույն խաղարկային-վավերագրական ֆիլմ» անվանակարգում, ինչպես նաև շահել «Հանդիսատեսի համակրանք» մրցականը:

«Ֆիլմը ցուցադրվել է մի կինոփառատոնի շրջանակներում, որի նպատակը կինոարվեստի միջոցով հասարակական խնդիրների մասին տեղեկացնելն է: Ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության ամբողջական պատկերը՝ սկսած 1894-1896թթ. Համիդյան ջարդերից ու 1909թ. Ադանայի կոտորածից մինչև 1915թ. երբ օրենքների միջոցով Հայոց ցեղասպանությունը պաշտոնականացվեց»,- գրում է Գասպարյանը:

70 րոպեանոց  այս ժապավենը պատրաստվել է արխիվային նյութերի ու լուսանկարների, ականատեսների հիշողությունների ու վկայությունների հիման վրա, որոնցից շատերն առաջին անգամ են հրապարակվում:

Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, Եգիպտոսում և Լիբանանում, իսկ ֆիլմի առաջին ցուցադրությունն իրականացվել է 2015-ի նոյեմբերին Կահիրեում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ստամբուլում կայացել է հայ և թուրք նախարարների հանդիպումը (Լուսանկարներ)
Ստամբուլում կայացել է հայ և թուրք նախարարների հանդիպումը (Լուսանկարներ)

Դավիթ Խուդաթյանը և Ալփարսլան Բայրաքթարը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության հնարավորությունները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}